Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Շաքարյանց․«Կան «կեցցե ԵՄ-ն» գոռացող էշեր». «Ա1+»

Նոյեմբեր 30,2013 15:00

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ այն պետությունները, որոնք դարձել են ԵՄ անդամ՝ նրանք են հայտնվել ճորտի կարգավիճակում. «Սուտ է, երբ ասում են՝ բարեկեցիկ կյանք են խոստանում, եթե Հայաստանը մտնի Եվրամիություն: Իրականում ինքնիշխանության կորուստ ունենում են ԵՄ անդամ պետությունները,- ասաց քաղաքագետը:-Իսկ Մաքսային միության շրջանակներում չեն պահանջի մեզանից կազմաքանդել մեր տնտեսության որոշ ճյուղերը: Մեր ջանքերի արդյունքում կարող ենք ունենալ հույս, որ Արցախում արտադրված ապրանքները կմտնեն Ռուսաստան»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ Վիլնյուս կատարած այցին, քաղաքագետը կարծում է, որ մեր մասնակցությունը վիլնյուսյան գագաթնաժողովին եղավ այնպես, ինչպես ակնկալում էինք. «Դա ոչ Արևմուտքի պարտությունն է, ոչ էլ մեր հաղթանակը, սա իրական պատկերն է: Եվրամիությունը փող չունի վճարել իրեն անդամակցող երկրներին, նա առաջարկում է դա անել տվյալ երկրների քաղաքացիների գրպանների հաշվին, բայց կան էշեր, որոնք պատրաստ են սեփական կապիտալների հաշվին գոռալ «կեցցե Եվրամիությունը»,- ընդգծեց Սերգեյ Շաքարյանցը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Էշը դուք եք, որ այդպիսի արտահայտություններ եք թույլ տալիս: Պարզ երևում է, թե ինչ որակի մարդիք են կառչած անբարոյական և ուղիղ դեպի կործանում գնացող ռուսաստանի ցնցոտիներից:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930