Լրահոս
Օրվա լրահոսը

Deutsche Welle. Պենդերեցկին հայերեն խոսքով երաժշտություն կգրի

Նոյեմբեր 30,2013 14:50

Աշխարհահռչակ լեհ երգահան Քշիշտոֆ Պենդերեցկին պատրաստվում է երաժշտություն գրել, որը կուղեկցվի հայերեն խոսքով: Երգահանը նաև հիշել է իր հայ տատիկին: «Դոյչե Վելլե»-֊ին տված հարցազրույցում, խոսելով իր երաժշտության վրա ընտանիքի կրոնական հայացքների թողած ազդեցության մասին, Պենդերեցկին ասել է. «Ես ամուր կրոնական դաստիարակություն եմ ստացել: Իմ ընտանիքը շատ հանդուրժողական էր: Պապս գերմանացի էր և բողոքական: Հայրս իրավաբան էր, հույն կաթոլիկ և ջութակ էր նվագում: Մայրս թունդ հավատացյալ էր ու օրը երկու անգամ եկեղեցի էր գնում: Տատս հայ էր: Այնպես որ մեծացել եմ տարբեր հավատքների մեջ. այդ է պատճառը, որ ես այսքան հանդուրժող եմ: Ես շատ գործեր եմ գրել, որոնք հնչում են հին սլավոնական տեքստերով: Ցավոք, դեռ հայերեն խոսքով ուղեկցվող ոչ մի երաժշտություն չեմ գրել, բայց պատրաստվում եմ անել»:

80-ամյա Պենդերեցկին համարվում է Լեհաստանի ժամանակակից երաժշտության առաջատար երգահանը: Նոյեմբերի 22-ին, իր ծննդյան նախօրեին, նա պարգևատրվել է ՀՀ նախագահի 1-ին աստիճանի մեդալով` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»: Նա մի քանի անգամ արդեն եկել է, ինչպես ինքն է համարում, իր երկրորդ հայրենիքը` Հայաստան:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930