«Երևի մի քանի օրից մենք կունենանք ձյուն և, ինչպես միշտ, կունենանք մի կոմունալ ՓԲԸ, որը որ կասի՝ աղը կամ մաղը պակաս էր, որ մեքենաները չկարողացան դուրս գալ և այդ պահին հավաքել ձյունը»,- նոյեմբերի 30-ին «Երկու երես» մամլո ակումբում հայտարարեց «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանություն կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Էդուարդ Հովհաննիսյանի պնդմամբ՝ վիճակը Երևանից դուրս ավելի վատ է, և այն չի փոխվի. «Կունենանք այն, ինչ ունեցել ենք ամեն տարի: Եթե այս տարի բացառություն լինի, մենք ծափ կտանք»:
Պարոն Հովհաննիսյանը սխալ է համարում վթարների դեպքում վարորդներին մեղադրելը. Մեղավորը ճանապարհն է. «Ասում են՝ չընտրեցիր այն անվտանգ արագությունը, որը նախատեսված է երթևեկության կանոներով: Ինչպե՞ս ընտրի այդ արագությունը, որ դանդաղ գնալուց մեքենան սահում է: Իհարկե՛, հնարավոր չէ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ