Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դեկտեմբերի 2-ը սեւ ժապավեններով» քաղաքացիական նախաձեռնության կոչը

Նոյեմբեր 30,2013 14:17

Հայրենակիցներ,

1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Առաջին Հանրապետությունը ստորագրեց Ալեքսանդրապոլի ստրկական պայմանագիրը քեմալիստական Թուրքիայի հետ: Ինքնիշխանության դեմ դավադրությունը Հայաստանը դարձրեց խամաճիկ պետություն: Պատմական դասերի անտեսումը վտանգում է մեզանից յուրաքանչյուրի կյանքը, ազատությունը, արժանապատվությունն ու սեփականությունը:
«Դեկտեմբերի 2-ը՝ սեւ ժապավեններով» նախաձեռնությունը կոչ է անում, այդ օրը դրսեւորել քաղաքացիական համերաշխություն: Խորհրդանշենք դեկտեմբերի 2-ը պատուհաններից կախված սեւ դրոշներով կամ շորերով, մեքենաներին ու հագուստին ամրացված սեւ ժապավեններով եւ ցանկացած այլ հասանելի սև գույնի խորհրդանիշներով:
Ցուցաբերենք միասնական կամք ընդդեմ ազգային ինքնիշխանությունը վատնող ուժերի:

«Դեկտեմբերի 2-ը՝ սեւ ժապավեններով» քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930