Երեկ, լսելով վիլնյուսյան գագաթնաժողովի գնահատականները, արձանագրեցի, որ դրանք այնքան տրամագծորեն տարբեր են իրարից, որ թվում է՝ բացարձակապես տարբեր երեւույթների մասին է խոսքը:
Գուցե սա այն դեպքն է, երբ իշխանության յուրաքանչյուր գործողությունն արդարացնելու հակված մարդիկ «բաժակը կիսով չափ լիքն են տեսնում», իսկ իշխանության ցանկացած գործողության մեջ բացասական բան տեսնողները՝ այն ամբողջությամբ դատարկ: Սակայն մի քանի հետեւություն, որը կկիսեն եւ առաջին խումբը, եւ երկրորդը, կարծում եմ՝ կարելի է անել:
1. Վերջին ամիսների իրադարձությունների արդյունքում մենք ոչ մի սանտիմետր, անգամ միլիմետր չտեղաշարժվեցինք մեր ելման դրությունից: Ոչ նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, ոչ նոր հեռանկարներ բացվեցին Հայաստանի համար, ոչ աշխարհի վերաբերմունքը փոխվեց մեր նկատմամբ:
2. Այս իրադարձությունների արդյունքում եւ մեր իշխանությունների «թեթեւ ձեռքով» ռուսական ներկայությունն ավելի ամրապնդվեց Հայաստանում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»թերթի այսօրվա համարում