Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պահպանեց Եվրամիության գործընկերոջ կարգավիճակը. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 30,2013 10:58

Նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության գագաթաժողովն արձանագրեց նախկին ԽՍՀՄ արեւելաեվրոպական ու հարավկովկասյան հանրապետություններին Եվրամիության միջոցով Ռուսաստանից կտրելու եւ եվրաատլանտյան տարածք ներգրավելու փորձերի ձախողումը։

Գագաթաժողովի հիմնական ինտրիգը Ուկրաինայի հարցն էր, քանզի, մի կողմից, Վրաստանի ու Մոլդովայի, մյուս կողմից՝ Հայաստանի ու Ադրբեջանի պարագաներում ամեն ինչ պարզ էր դեռեւս մինչեւ գագաթաժողովը։ Պարզ էր, որ առաջինները ներգրավվում են Ասոցացման համաձայնագրով նախատեսվող գործընթացների մեջ, իսկ երկրորդները՝ ոչ, ուրեմն՝ «ծանրության նժարը» կարելի էր թեքել Ուկրաինայի ղեկավարությանը տարհամոզելու պարագայում։

Վերջինս, իր հերթին, մինչեւ վերջին պահը տպավորություն էր ստեղծում, թե իբր խնդիրը զուտ տնտեսական հարթության վրա է. եթե եվրոպացիները «լավ վճարեն», ապա հարցը կարող է դրական լուծում ստանալ։ Դրա համար էլ Կիեւից բերվել էր 160 միլիարդ եվրոյի հասնող պահանջների մի հսկայական փաթեթ, որը բավարարելու դեպքում, թվում է, թե Ուկրաինան կթեքվի Եվրամիության կողմը։

Եվրամիությունը ներքաշվեց տգեղ «բազարի» մեջ, որի հետեւանքները, բոլոր դեպքերում, բացասական էին լինելու նրա համար, քանզի եթե երկրներին փողով են «ինտեգրում», ապա ո՞ւր մնաց այդ դեպքում քաղաքակրթական գրավչության գործոնը։
Ակնհայտ է նաեւ, որ այդ առումով գագաթաժողովի նախօրեին ծանր հարվածներ ստացան Վրաստանն ու Մոլդովան, քանզի նրանց խոստացան ոչ թե Եվրամիությանն անդամագրվելու ստույգ հեռանկարներ, այլ գինիների ներմուծման կամ առանց վիզայի մուտքի արտոնություններ։

Այս ամենը վկայում է, որ Եվրամիության ինտեգրացիոն ներուժի օգտագործումը պարզապես Ռուսաստանի հետ հեռակա դիմակայության մեջ սեփական խնդիրները լուծելու հարմար միջոց է ողջ Արեւմուտքի համար։ Ուստի այն երկրները, որոնք անվերապահորեն հավատացին Եվրոպայի ինքնուրույն խաղի հավանականությանը, իրենք էլ հայտնվեցին խաբվածի վիճակում։

Նման պայմաններում սեփական դեմքը պահպանեցին միայն Հայաստանն ու Ադրբեջանը, որոնցից վերջինն ընդհանրապես չի ցանկանում ներգրավվել որեւէ ինտեգրացիոն նախագծի մեջ, քանի որ այն կարող է սահմանափակել երկրում հաստատված խանական իշխանության լիազորությունները։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ կա երկու տարբերակ.
ա) Բրյուսելից ու Վարշավայից նախապես ազդարարված «կամ-կամ»-ի սկզբունքով Հայաստանի առջեւ Եվրամիության դռները փակելու եւ համագործակցության ծրագրերը կասեցնելու հնարավորությունը՝ հիմնվելով Մաքսային միություն մուտք գործելու մասին սեպտեմբերի 3-ի հայտարարության Եվրոպայում առաջ բերած «շոկի» եւ «հուսախաբության» փաստի վրա,
բ) Եվրամիության լիարժեք գործընկեր երկրի՝ ներկայումս առկա կարգավիճակի ամրագրումը ավելի երկարաժամկետ հեռանկարում եւ համագործակցության ծրագրերի շարունակումը Հայաստանի Մաքսային միություն մուտք գործելու ցանկության փաստացի ճանաչման հիման վրա, այսինքն՝ մասնակի անցումը «ե՛ւ – ե՛ւ»-ի սկզբունքին։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930