Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞վ է հրեշը

Նոյեմբեր 30,2013 14:00

Եկեք մի պահ ֆանտաստիկ ենթադրություն անենք. Հայաստանը կայսրություն է կամ նախկին կայսրություն, իսկ ռուսները եւ մնացած ազգերը մեր ավանդական «հպատակներն» են: Ի՞նչ է, մեր իշխանությունը չէ՞ր ճնշի այդ ազգերին, չէ՞ր ձգտի իր կամքը թելադրել, չէ՞ր փորձի այդ ազգերի մեջ կռիվ գցել` իշխելու նպատակով, վերջապես՝ չէ՞ր խանդի, եթե այդ ազգերը փորձեին համագործակցել այլ կառույցների հետ: Իհարկե, այդ ամենը կանեին` ռուսներից էլ բեթար: Ամենակարեւորը` այդ դեպքում հայերի մեծամասնությունը չէ՞ր կարծի, որ այդ բոլոր ձգտումներն ու ամբիցիաները միանգամայն արդարացված են ու բնական: Կկարծեր: Իհարկե, ես եւ իմ նմանները կասեինք, որ այդ ազգերին պետք է հանգիստ թողնել, բայց հասարակական կարծիքը իմ դեմ կլիներ, իսկ ոմանք նույնիսկ ազգի դավաճան կհամարեին:

Ինձ թվում է՝ պետք չէ զարմանալ, վիրավորվել կամ բողոքել, որ ռուսական (նախկին խորհրդային) կայսրության ղեկավարներն իրենց այդպես են պահում: Ճիշտ նույն ձեւով դրսեւորել են բյուզանդական, բրիտանական, ավստրիական եւ բազմաթիվ այլ կայսրություններ: Որոշակի բացառություն է օսմանյանը, որովհետեւ մոնղոլ-թաթարական տիպի կայսրությունները չեն ձգտում «հպատակ ազգեր» ունենալ` դրանց գաղափարախոսությունն է՝ այդ ազգերին ոչնչացնելը կամ վատագույն դեպքում` ուծացնելը:

Խնդիրը, հետեւաբար, ոչ թե կայսրություններն են, որոնք ունեն իրենց ստանդարտ վարքագիծը, այլ ազգերի դիմադրողականությունը: Այստեղ ահա կան տարբերակներ, որոնք պայմանավորվում են մի քանի գործոնով` իշխանության լեգիտիմության, ազգային բուրժուազիայի շահերով, քաղաքական գործիչների, մտավորականների զարգացման աստիճանով եւ այլն: Եթե մեր «գլխավոր մտավորականը» Զորի Բալայանն է, ես խիստ կասկածում եմ մեր դիմադրողականության հարցում:

Նվաստացման, ինքնիշխանության թուլացման, կառավարման ռուսաստանյան (կամ ավելի հոռետեսական սցենարի դեպքում՝ բելառուսական) ռեպրեսիվ մոդելի հնարավոր ներմուծման համար բոլոր դժգոհությունները պետք է հասցեագրել մեր՝ հայաստանյան իշխանությանը, մեր քաղաքական վերնախավին եւ մեր հասարակությանը, ոչ թե ռուսներին կամ եվրոպացիներին:

Վիճակն այնպիսին չէ, որ չարամիտ ռուսները մեզ նվաստացնում են, իսկ լուսավորյալ Արեւմուտքը պիտի մեզ փրկի, բայց չի փրկում՝ «Крепитесь, Запад нам поможет»: Բոլորն իրենց շահերն ունեն, եւ այդ իմաստով լավ կամ վատ գործընկերներ, հարեւաններ չկան: Ոչ ոք մեզ չի պատրաստվում, չի ցանկանում եւ ի վիճակի էլ չի մեզ օգնել: Մեր հարցերը միայն մենք կարող ենք լուծել, եթե ցանկանանք:

Հիշո՞ւմ եք. «Խաղալիք» ֆիլմում թերթի սեփականատեր Ռամբալ-Կոշեն ստիպում է իր խմբագրին հանել անդրավարտիքը: Երբ խմբագիրը դա պատրաստվում է անել, հարցնում է. «Հիմա ո՞վ է հրեշը` ես, որ ստիպում եմ ձեզ հանվել, թե՞ դուք, որ պատրաստ եք դա անել»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (51)

Պատասխանել

  1. Hakob says:

    Պ.Աբրահամյան: Մոնղոլ-թաթարական տիպի կայսրությւններիը երբևէի այդպիսի նպատակ չի ունեցել: ու ավելին, ովքեր որ հպատակվել են ու հարկերը մուծել /դա նրանց հիմնական նպատակն էր/, ոչ մի մազ գլխերից չի պակասել: սա հակիրճ, “մնղոլների… մասին:
    Երկրերդ, Բրիտանիան, ոչ թե կար, այլ հիմա էլ կա, ու ամենամեծ կարսրությունն է: Եթե չգիտեք, ասեմ, որ օրինակ Կանադա կոչվող մակլավիկ պետությունը երբ քաղաքացիությու նէ շնորհում, ապա երդվում են հավատարմություն Անգլիայի թագուհուն: իսկ իշխանությւան համարյա բոլոր օղակներում վճռական խողքը պատկանում է Թագուհու ներկայաչուչցին:

    իսկ ամենակարևորը, Դուք նույն բանը չէիք ասի/ և չէիք ասել, երբ հայաստանը պատրաստվում էր մաս կազմել Եվրոմիությւուն կոչված խամաճիկային մի կազմակերպության: որտեղից ըստ ամենայնի շուտով Մեծ Բրիտանիան դուրս կգա պաշտոնապես, և կղեկավարի ինչպես միշտ “հեռվից”, իր մակլավիկների միջոցով:
    այս ինչ՞ երկարկի մոտեցումենր է: Եվրոմիությանմեջ կարելի է և պետք է մտնել, իսկ նոր թափ հավաքող Ռուսական կայսրության մեջ ոչ: ինչ է, կարծում եք, թե ռուսները ավելի վայրենի են ու ավելի շատ մարդ են կոտորել , քան գերմանա-ֆրանցիացիք՞: ինչու՞ եք այդքան սիրահարված “եվրոյին”:

    • Վահան says:

      Հակոբ, իսկ կարելի՞ է, ոչ մեկի կազմի մեջ էլ չմտնել, լինել պարզապես Հայաստան…թե չէ անընդհատ Եւրոպան` քըխ, Ռուսատստանը` պուպուշ…ինձ համար երկուսն էլ պուպուշ են, բայց ուզում եմ լինել անկախ…

      • Արսեն says:

        Հայաստանի դեպքում՝ չի կարելի։ Եթե Եվրոմիություն չի մտնում, գոնե Մաքսային Միություն մտնի… Թե չէ, Գալուստ Սահակյանի առաջարկով կմտնի Մահմեդական երկրների Լիգա…))…
        Կսկսեն Ազատության Հրապարակում անհավատարիմ կանանց քարկոծելով սպանել և մանր գողություն արած մարդկանց ձեռքերը կտրել…})..
        Բա դա մեզ պետք է? Հենա ԿԳԲ-ին ու Գուլագին արդեն ծանոթ ենք, նոր բան սովորելու կարիք չկա..))..

      • Hakob says:

        Վահան.
        Ներկա Հայսատանի չափսերով/տարածքով իհարկե չի կարելի: Եթե իհարկե չենք ուզում, որ 91–92 թվերը նորից կրկրնվեն: Անկախ երկիր Հայաստանը երկարաժամկետ կտրվածքով հավանաբար վերջին անգամ եել է Տիգրան Մեծի օրոք: Թե՞ դուք պարստանում կամ հռոմ-բյուզանդիայում թագադրվող հայ թագավորներին էինք համարում անկախ:
        Այն 91-92թվերին իսկապես անկախ էինք: մեկ էլ երևի այդպես էր 1918-19 թթ:
        հիմա ո՞նց եք գերադասում: եթե ընտրության հնարավորություն լինել, ու եթե դուք ունեք երեխաներ, ծեր հայր ու մայր… անկախական 91թվե՞րը թե կախյալ 2013-ը : հաշվի առ, որ անցել է ընդամենը մի 20 տարի, որը մի վայրկանից էլ քիչ ժամանակահատված է պատմական առումով:
        ու ընդանրապես, ինչով՞ են խանգարում Ռուսական կայսրությունը ձեզ անկախ ապրելուն: Անգամ սովետում մենք երևի աշատ ավելի անկախ էինք, քնա անգամ ռուսները: ու պլյուս դրա լիուլի օգտվում էինք Ռուսաստանի բարիքներից, ու էլի շատ ավելի շատ, քան դա հասնում էր նույն Ռուսաստանում: սա “նյութական” մասով: իսկ “հոգեկան” մասով խոսալը անգամ ավելորդ է, Ռուսաստանը, ռուսական մշակույթը հոգեպես սնում է ոչ միայն մեզ, այլ նաև ամբողջ աշխարհը: թե՞ դրան էլ համաձայն չէք:

        • Վահան says:

          Հոգեկանից ես չեմ խոսում եւ ընդհանրապես, ես երբեք վատ չեմ արտահայտվել Ռուսաստանի հասցեին, հաճախ գնում եմ Ռուսաստան, երկար ժամանակ ապրել, աշխատել եմ Մոսկվայում, ինձ լավ եմ զգում Մոսկվայում, բայց դա սրա հետ կապ չունի…ինչ վերաբերվում է անկախությանը, ապա ես երբեք չեմ հակադրում, թե ինչպես եմ ուզում, ոնց հիմա՞, թե՞ 90-91 թվերի նման…ուզում եմ իմ պատկերացրածի պես…ուզում եմ, որ մե՛նք որոշենք, թե մեզ ինչպիսի մաքսային քաղաքականություն եւ սակագներ են պետք, եւ ոչ թե ուրիշները` այդ թվում եւ Ռուսաստանը եւ, ի դեպ, Եւրոպան…

    • Գագիկ Բաղդասարյան says:

      “նոր թափ հավաքող Ռուսական կայսրության մեջ… ”

      Ռուսաստանը աշխարհում գրավում է`

      1 – ին տեղը աշխարհում չինական ավտոմեքենաների ներկրումներով;
      62 – րդ է աշխարհում տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից (Կոստա Ռիկաի եւ Պակիստանի միջև);
      67 – րդն է աշխարհում կեանքի կենսամակարդակի առումով;
      70 – րդ տեղը աշխարհում առաջադեմ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների
      օգտագործման առումով;
      175 – րդն է աշխարհում քաղաքացիների ֆիզիկական անվտանգության առումով;
      182 – րդն է մահացության առումով 207 երկրների մեջ;
      1 – ին տեղն է բնակչության բացարձակ նվազման առումով;
      1 – ին տեղը հոգեկան հիվանդոների քանակով;
      1 – ին տեղը ինքնասպանությունների թվով ծերերի շրջանում;
      1 – ին տեղը ինքնասպանությունների թվով երեխաների եւ դեռահասների շրջանում;
      1 – ին տեղը ծնողներից լքված երեխաների թվաքանակով;
      1 – ին տեղը աբորտների եւ մայրական մահացության քանակով;
      1 – ին տեղը Եվրոպայում խմելու եւ ծխելու պատճառով մահացողների քանակով
      1 – ին տեղը աշխարհում ծխախոտի սպառման առումով;
      1 – ին տեղը աշխարհում ծխող երեխաների թվով և ծխողների թվի աճի տեմպերով;
      1 – ին տեղը աշխարհում սրտանոթային հիվանդություններից մահացության քանակով;
      1 – ին տեղը աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակով;
      1 – ին տեղը աշխարհում օդանավների աղետների քանակով(ըստ միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի , օդանավների աղետների մակարդակը Ռուսաստանում 13 անգամ ավելի բարձր է, քան միջինը աշխարհում);
      1 – ին տեղը աշխարհում միջազգային սեւ շուկայում ստրուկների մատակարարման ծավալներով;
      1 – ին տեղը աշխարհում դոլարային միլիարդատերերի թվի աճի տեմպերով;
      2 – րդ տեղը աշխարհում դոլարային միլիարդատերերի թվի քանակով (ԱՄՆ -ից հետո);
      2 – րդ տեղը աշխարհում կեղծված դեղերի տարածման առումով (Չինաստանից հետո) ;
      2 – րդ տեղը Եվրոպայում ինքնասպանությունների քանակով մեկ շնչի հաշվով (Լիտվայից հետո);
      2 – րդ տեղը աշխարհում սպանությունների քանակով մեկ շնչի հաշվով (Կոլումբիայից հետո);
      2 – րդ տեղը աշխարհում է վերջին տասը տարիների ընթացքում սպանված լրագրողների թվով;
      2 – րդ տեղը աշխարհում (Սերբիայից հետո) արդյունաբերական զարգացած արեւմտյան երկրներում ապաստան հայցող մարդկանց քաակով;
      2 – րդ տեղը աշխարհում բյուրոկրատիայի մառարդակով
      2 – րդ տեղը աշխարհում 1000 մարդու հաշվով բանտարկյալների թվով (ԱՄՆ – ից հետո);
      2 – րդ տեղը աշխարհում Միացյալ Նահանգների կողմից երեխաների որդեգրման քանակով ;
      3 – րդ տեղը աշխարհում մանկական պոռնոգրաֆիայի տարածման մակարդակւվ;
      3 – րդ տեղը աշխարհում տոտալիտար աղանդների քանակով
      3 – րդ տեղը աշխարհում բջջային բաժանորդների քանակով
      3 – րդ տեղը աշխարհում ավտոմեքենաների գողության քանակով.

      https://www.topa.ru/russia-top.htm

    • Արմեն says:

      Հարգելի Հակոբի մտքերի հետ 100% համամիտ եմ, ափսոս որ իրա պես ռեալ ու ֆակտերով մտածողներ քիչ կան այստեղ հանձինս Արամին: Մի քանի բան էլ ես ավելացնեմ.
      Ես արդեն մոտ 17 տարի ապրում եմ Եվրոպայում ու ազնվորեն ասեմ ընդհանուր առումով գոհ եմ չնայած դժվարություներին,ինչ գնում է իրավունքի, օրենքի, ընդրությունների… հետ կապված, շատ կուզենաի որ Հայաստանում էլ այդպես լիներ, բայց գիտենալով գիտենալով եվրոպաի և ինչու չէ ամերիկաի արտաքին քաղաքանության նպատակները, կարծում եմ, որ Հայաստանի համար ճիշտը Ռուսաստանն է քան Եվրոպան, որովհետև Ռուսաստանն է Հայաստանի սահմաների պաշտպանը ու նաև ապրուստի շտեմարանը: Եվրոպաի կամ ամերիկաի նպատակն է, ոչ թե Հայաստանի դեմոկրատացումը, այլ Ռուսաստանի մեկուսացումը ու քայքայվելը, Եվրոպաին եթե ճիշտ խոսենք Հայաստանը ընդհանրապես պետք չի ու հակառակը իրա պռոբլեմներով գլխացավանք է: Իսկ Հայաստանին Ռուսաստանը շատ է պետք, իր համարիա անսահման ռեսուրսներով, մի մոռացեք մոտ 2 և ավելին միլ. Հայեր են ապրում Ռուսաստանում, նույնիսկ դրա կեսը չի ապրում ամբողջ եվրոպայում, ամենակարեվորը Ռուսատանում ապրողների մեծ մասը ընդհանրապես չէր կարա այստեղ գործ գտնել ու մարդավարի ապրել, ես կասեի նույնիսկ են մեծահարեւստները կամ հեռու չգնանք , մեր հարգելի Արամը, Եվրոպայում ես համեզված եմ 0% հնարավորություն կունենար որպես ժուրնալիստ աշխատեր: Մի խոսքով եղեք խելացի ու էն աղբյուրը, որտեղից օգտվում եք, մի կեղտոտեք:
      Եվ վերջում

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Քանի որ այս գրառումը նույնպես անձնական հարձակում է պարունակում իմ հասցեին (կասկածի տակ են դրվում իմ մասնագիտական որակները), ես Արմեն ներկայացած ընթարցողի գրառումները նույնպես չեմ կարդալու եւ դրանց չեմ արձագանքելու: Ինչպես Հակոբի, Արսենի, Մարգար Մախսուդյանի, Համլետ Մուրազյանի:

        • Արմեն says:

          Հարգելի Արամ, ես չեմ ուզում, որ քո անձը վիրավորվի, այլ կուզենաի, որ քո անձը իրականության հետ հաշվի նստեր:

        • Մարգար Մախսուդյան says:

          Հարգարժան Արամ, չկարդալն ու առավել ևս չարձագանքելը Ձեր իրավունքն է, սակայն երբ Ձեր իսկ սահմանած չափանիշներին լիովին համապատասխանող մեկնաբանությունները չեք տեղադրում, խիստ կասկածում եմ, որ դա անում եք առանց կարդալու: Ինչևէ, ազատ զգացեք Ձեզ, կաշխատեմ առաջիկայում չանհանգստացնել, պարզապես ուզում եմ հիշեցնել, որ գրեթե բոլորն էլ ունեն թերություններ, ես, օրինակ՝ տանել չեմ կարողանում կեղծ նոտաները…

        • Արսեն says:

          Վիրավորվելու իրավունք ունեք։ Ասենք. եթե որևէ մեկը ասեր, որ «ԵՐԱԶ» ի միկրավտոբուսը չեր դիմանա «Մերսեդեսի» միկրավտոբուսի հետ մրցակցությանը և շուկայից դուրս կշպրտվեր՝ «ԵՐԱԶ» ի տնորենը հաստատ կվվիրավորվեր..))..

      • Լևոն Մելքումյան says:

        Արմեն ջան, արի դու գնա Ռուսաստան ապրելու, հա՞: Մեզ էլ հանգիստ թող, վերջ ի վերջո մենք կորոշենք, թե ինչ անել, ում վստահել մեր սահմանները և ընտանիքները պաշտպանել, ու՞մ խնդրենք, որ գա մեր տանը տղամարդկություն անի, լ՞ավ….

        • Արմեն says:

          Լևոն ջան, ես քեզ ու քեզ նման մտածողներին չեմ էլ ուզում անհանգստացնել, մենակ որպես հայի ու ազգակցի ցավում եմ, երբ տեսնում եմ, երբ դուք պատմության նույն սխալները ուզում եք կրկնել ու հետո էլ պիտի լաց լինեք ու բողոքեք, հայի բախտը կամ հայի հետին խելքը:
          Ինչ է ուզում եք նորից 20 դարի սկզբների կամ ընդհանրապես մեր հին սխալները նորից կրկնեք ու եղած հայերի գլուխը ուտեք ?
          Պետք է ազնվություն ամենաքիչ ինքներս մեր նկատմամբ ունենանք ու մեր սխալների մասին ճիշտ դատենք, որ նորից պատմության նեւյն իրավիճակի մեջ չհայտնվենք,ասեմ կոնկրետ ինչ ի նկատի ունեմ: Մեր պատմության իմ անալուզով, մենք մեր տերիտորիան ու ժողովուրդին կորցրել ենք, մեր վատ դիվանագիտության ու կառավարման պատճառով, մենք ենք եղել մեր դժբախտության 1 պատճառը ու շատ ժամանակ կամ դա չենք նկատել կամ ձևացրել ենք, որ չենք նկատում, կամ էլ մեր մեղքը ուրիշի վրա ենք քցել , ինչպես հիմա է արվում:
          Ավելի կոնկրետ, պատմության մեջ քանի անգամ է նեւյն սխալ քայլով մոտիկ հարևանին /դրկիցին թողաց (օրինակ պարսիկներին և այսօր էլ ռուսներն են) ընկել ենք հեռու անհասկանալի ծանոթի(էն ժամանակներում հռոմիացիներն էին հիմա էլ եվրոպացիները) դռներ

          • Արմեն says:

            Էն ժամանակներում ասում էին կամ հույս ունեին, որ հռոմիացիները կամ հույները քրիստոնիա են (այսօր էլ եվրոպացիները դեմոկրատ են) ավելի լավ է, իրանց միության մեջ մտնել ու ամենքիս է հայտնի, ինչով էր վերջանում այդ ինքնախափեությունը, կորցրեցինք մեր տարացքնռրը , հայկական պետականությունը կամաց կամաց վերացավ , իսկ 1915 – 1922 հայ ժողովուրդի ֆիզիկապես գոյության հարցն էր դրված
            Եվ վերջում ազնվորեն խոստովանենք, պատմության մեջ երբ է եղել, որ մենք բնակչության 1000% աճ ունենաինք(1921_22 ին Հայաստանի բնակչությունը 300000, իսկ 1988 ին արդեն 3000000) ոնցվոր սովետի օրոք էր, չհաշված սալինյան սպանդը/ճնշումները,2 համաշխարհայինը դրանից հռտո սովը…., չնայած էդ ամենին ունեին այդ կարճ ժամանակում նորից եմ կրկնում 1000% աճ, էլ չեմ ասում գիտության , արվեստի ու բազում մյուս բնագավառների ծաղկումը: Իմ հաշվարկով եթե նեւյն տեմբերով աճեինք Տիգրան մեծի ժամանակներից (էն ժամանակ ասում էին Հայաստանը 5000000 բնակչություն ուներ) այսօր Չինաստանից ավելի շատ կլինեինք….

        • Արմեն says:

          Հետո էլ պետք է ազնվորեն խոստովանենք, որ այդ 70 տարիների շնորհիվ էր, որ հայի ինքնագիտակցեւթյունը , իրա արժեքը գիտակցումը այն մակարդակի հասավ, որ կարողացավ Արցախի պատերազմում հաղթել:
          Հետո էլ մի շատ կարևոր փաստ , մի մեծ պետություն կամ կայսրություն ինչպես այստեղ են ասում երկար կարող է մնալ այդպիդին եթե թիմակիցներ կամ էլ համախոհների թիմ ունի, նույն է անում Եվրոպան ու Ամերիկան, ինչու նույնը չի կարա նաև Ռուսաստանը անի, ինչ է մյուսների արյունը ավելի կարմիր է քան ռուսներինը? Հետո էլ շատ է խոսվում ռուսական կայսրության մասին սովետների ժամանակ, այստեղ էլ պետք է ազնվություն ունենանք և խոստովանենք, որ սովետը մեծամասամբ ռուսը չի կառավարել, որպես փաստ Ստալին, հետո Խռուշով, Բռեժնեվ …,
          մինչև ռուսի հերթը հասավ արդեն քանդվեց կամ ավելի ճիշտ ռուսը քանդեց, հուսով եմ գիտեք ում ի նկատի ունեմ…

          • Արմեն says:

            Ասեմ նաև այստեղած իմ հայ ծանոթների, ընկերների կարծիքը` համարիա բոլորը նույն կարծիքի են, որ Հայաստանի համար ռուսական կողմնորոշումը ավելի ճիշտ է, քան մյուսները:
            Մեկը մի լավ օրինակ/փաստ բերեց’ օրը ցերեկով թուրքիսն Կիպրոսի մի մադը գրավեց չնայած, որ Հունաստանը ու Թուրոիան նույն բլոքի մեջ էին եւ այս եվրոպան կամ ամերիկան, ոչ մի բան էլ չկարացին անել կամ էլ չուզեցին անել, բացի I’m so sorry կեղ դեմքի արտահայտությամբ.

  2. Maxim says:

    Հարգելի՝ Hakob. Քո պատմափիլիսոփայական գիտելիքներով շաղախված քննադատությունը՝ քեֆս
    բերեց։ Իսկույն երևում է, որ ողջ Ռուսաստանը ոտքի տակ ես տվել, այն էլ՝ ոչ մեկ անգամ։ Անկեղծ
    ասած, ինձ էլ է ժամանակին բախտ վիճակվել շրջագայությամբ հասնել մինչև՝ Վլադիվոստոկ, իսկ
    Մոսկվան ու Լենինգրադը, այն ժամանակ էլ ջրի ճամփա էր։ Քո նշած՝ Կանադա կոչվող մակլավիկ
    պետությունը, այնքան էլ մակլավիկ չէ, և քաղաքացիություն շնորհման երդման մեջ՝ որքան հիշում
    եմ, Անգլիայի թագուհու անունը չկա, իսկ իշխանության որևէ օղակում, այն էլ վճռական խոսքը՝ ոչ
    թագուհուն է պատկանում, ոչ էլ նրա ներկայացուցիչին, իհարկե նրա ծննդյան օրը նշում են, լոկ
    ծիսակատարության կարգով, և ևս մեկ կամ երկու այդպիսզի խնջույքներ։
    Պարոն Աբրահամյանը շատ հասկանալի բացատրում է իր տեսակետը, որին համաձայնվել թե ոչ, դա գաղափարի, և աշխարհայացքի հարց է։ Չեմ կարծում, որ նա անցած լիներ մեր անցած վայրի վայրերով՝, Ռուսաստանով հրապուրվեր։ Մի հին ասացվածք կա՝ ,,ուղտին ասացին՝ մեջքդ ծուռ է,
    ասաց՝ ճաշակը ընկեր չունի,,։

  3. Hakob says:

    Հարգելի Maxim

    Քո կանադական տեղեկատվական գիտելիքները ուղղակի ինձ թեթև
    տեղեկատվական գիտելիքներ տվեցին աա այն, որ Դուք իրականում գրում եք ոչ մի բանից իրականում տեղյակ չլինելով:
    ահա Ձեղ նեկայացնում եմ երդման տեքստը, որը տալիս է ցանկացած ներգաղթյալ, ով որ ընդունում է Կանադական քաղաքացիություին

    I swear (or affirm)

    That I will be faithful

    And bear true allegiance

    to Her Majesty Queen Elizabeth the Second,

    Queen of Canada,

    Her Heirs and Successors,

    And that I will faithfully observe

    The laws of Canada

    And fulfill my duties as a Canadian citizen.

    տեքսը վերցրել եմ այստեղցի, որը կարեղ էինք մինչև գրելը դուք էլ գտնել ու գոնե մոտավոր պատկերացում կազմել թե ինչի մասին եք գրում:
    https://www.cic.gc.ca/english/citizenship/cit-ceremony.asp

    այս երդման տեքսը շատ պարզ է գրված, ու երդվողը երդվում է հավատարմություն ոչ միայն Ելիզավետին, այլ նաևի իրա հետնորդներին ու ժառանգներին

    նորից եմ ասում, Թագուհին իրավունք ունի ցրել ֆեդերալ և պրովինցիալ պառլամենտները ու նշանակել նոր ընտրություններ: իսկ եթե կառավարության ու պառլամենտի մեջ կան չլուծված հարցեր, վճռական
    ձայնը պատկանում է Անգլիայի Թագուհի Ելիզավետին:
    սա հենց այնպես, կոպիտ մոտավորությամբ…

    Կարդալ է պետք, ծանոթանալ,հասկանալ , մանավանդ հիմա դա էնքան
    հեշտ է…
    Չնայած նստել կոմպի առաջ ու Պուտինին քննարկելը երևի որոշ պարապ-սարապ գրանտակերների համար շատ ավելի ձողաբեր է

    • Galust Yenokyan says:

      Հարգելի Հակոբ, իհարկե ուրախ եմ Ձեզ համար որ հայտնաբերել եք Կանադայի քաղաքացիության տեքտը, այնումենայնիվ ինչքան ինձ հայտնի է որ ինչպես Մեծ Բրիտանյայում, առավել եվս Կանադայում որը ինչպես եվ այլ Բրրիտանական Կայսրության հպատակ երկրներում,թագավորական անհատները բավական սահմանափակ, սիմվոլիկ դեր ունի: Թագավորը կամ թագուհին պետականության իրավական ղեկավարն է եվ կրում է «Արքայական առավելության» (royal prerogative)սակայն Սակմանադրական Թագավորությունը որ Բրիտանիայի քաղաքական կառուցվածքն է, ինչպես եվ այլ նմանատիպ «Սահմանադ….» մեր մոլորակի վրա, խիստ սահմանափակ, սիմվոլիկ դեր ունեն,եվ այն որ կապիտալիզմը քիչ թե շատ զարգացավ քաղաքակիրթ «դեմոկրատական» այլ ոչ թե իչպես «Անսահմանափակ թագավորական» ճորտատիրական Ռուսաստանում, եվ իհարկե վերջին 15 տարիներին մեր հարազատ Հայրենիքի եվ Մեծն Ռուսյայի«դիկտատորական Նախգահը…» երկրներում, ուր կապիտալիզմը ավելի շուտ իսկական «գողերի թալան» է հիշեցնում…: Եվ Բրիտանյայում եվ Կանադայում, գործադիր իշխնությունը ընտրովի է «իհարկե ոչ ,5000 դրամով…» իսկ օրենսդրությունը ինչպես գիտենք Պառլամենտի իրավասությանն է: Թագավորը կամ թագուհին իհարկե Խորհրդակցում են Պրէմիեր Մինիստրի (կամ Կանադայում բացի դրանից կարծեմ նաեվ Նահանգապետի հետ) ամեն շաբաթ եվ ըստ նրանց ցուցումների աէդեն «sovereign» արքայական սուբյեկտը ստորագրում է փաստաթղթերը…
      Իհարկե այն որ Դուք ատում եք անգլո սաքսերին կարող եմ միայն կռահել, իհարկե նրանք այլասերված են… եվ այդ մասին դեռ գրել էր «մեր Վիլլիամը, այսպես ասած, Շեքսպիրը…», բայց արդյոք մենք ինքներս այլասերված չէինք որ Խորհրդային երկրում հանդուրժում էինք անմեղ մարդկանց ձերբակալությունները քաղաքական հայացքների համար, կամ խժռում էինք այն «բարեկրցությունը» որ ստղծվել էր միլլիոնավոր գոուլագներում ստրկական աշխատանքից զոհված քաղաքական հալածյալների արյունով: Ես հավատացած եմ որ Դուք Հակոբ, Կանադայում պետական օգնություն եք ստանում եվ թերեվս համարում եք որ ավելիին եք արժանի քան այդ այլասերված անգլո սաքսերը, ինչպես որ մտածում է Ձեր սիրելի Ռուսաստանի նախագահը, որ Սէվ Ծովի ափին մեկ միլիարդ դոլլարով ապարանքներ է կառուցել իր համար, ապացուցելու համար իր «Անսահմանափակ Միապետ» լինելը…

      • Galust Yenokyan says:

        Ցանկանում եմ գրածիս ավելացնել որ իմ կարծիքով Բրիտանիայի եվ այլ երկրների Սահմանադրական Միապետ ունենալու պատճառը թերեվս նա է որ Ռոբիկի ու Սէրժիկի նման Գեղացիները հանկարծ չհայտնվեն երկրի ղեկին, այն ինչ տեղի ունեցավ նայեվ Ռուսական Միապետությունը տապալէլուց հետո, իհարկե պատմությունը դուք լավ գիտեք…

    • Mariam says:

      Պարոնայք, եկեք մեկնաբանություններ գրելիս զերծ մնանք իրար պիտակավորելուց, օրինակ, գրանտակեր անվանելուց, ու վիրավորելուց:

      • Galust Yenokyan says:

        Հարգելի Մարիամ, նպատակ չեմ ունեցել որեվե մի անձի (իհարկե բացի քաղաքական գործիչներից) պիտակավորել, եթե իսկապես այդպես գտնում եք, ներողություն եմ խնդրում: Ինչ վերաբերում է այն մարդկանց որ հյուրընկալվում են ուրիշ երկրներում կամ ուրշի տանը իրենց կամքով եվ ապա չար բամբասանք են անում իրենց հյուրընկալողների վերաբերյալ, կարծում եմ այնքան էլ բարոյական չէ:
        Ներող կլինեք…

        • Hakob says:

          դու չգիտեք անգամ թե ինչի մասին էք գրում… հասկանում եմ, որ դա ձեզանից այնքան հեռու է, ինչքան Մարսը, ու ստեղ ինչ որ գրում եք, գրում եք միայն նրա համար, որտև ես խոսում եմ ի պաշպանություն քո համար ատելի Ռուսաստանի օգտին, ու եթե անգամ ասեմ, որ Կանադայում մի բուխանկա քիմիական հացը արժի 4դոլար, ապա կասեք որ ես ինչ կանադական հացը “ուտող” ուրացող եմ: Հասկանում եմ… դա նորմար է Հայաստանի ներկա մթնոլորտում ապրողի համար: Մթնոլորտ, որ գոնե Սերժի կառավարման տարիներին ձևավորվում ու թունավորվում են հենց 4-րրորդ իշխանության- ժուռնալիստների կողմից:

          բայց և…
          ինչ որ մեզ հետ են արել թուրքեը, դա փոքրիկ մի հարցանք է համեմատ նրա, թե ինչ են արել կանադայի ,Ամն-ի, Մեքսիկայի ու ընդանրապե Ամերիկա աշխարհամասի իմ ներկա հյուրընկալողները “իրենց” երկրում ապրող նախնինրեի հետ, որոնց մասնավորապես Կանադայում անվանում են հիմա First Nations:
          աբեր, 5000 տարի էլ անցնի, մեկ ա, ոչինչ ու ոչ մեկը չի մոռացվում: սա հռոմեացինեի ժառանգները երբևէ չեն կարողանու կուլ տան, ինչքան էլ կոկորդիլոսի արցունքներով լաց լինել ավստրալիաներում… սյնպես, ինչպես թուրքերը չեն կարողանալու երբևէ կուլ տալ իրանց արածը: ու դա իրնաք բոլորն էլ շատ լավ հասկանում են

    • Արսեն says:

      Պատկեերացնում եմ, հիմա Կանադայում ինչ հերթեր են Ռուսաստանի դեսպանատան առաջ։ Տառապյալ կանադացիներրը օր առաջ փորձում են փախչել մարդակեր թագուհու բռնապետությունից, և որպես հեետևանք՝ համատարած աղքատությունից։
      Պատկերացնում եմ նաև, թե ինչպես է «Կանադայի առավոտ» թերթի գլխխավոր խմբագիր Ջոն Աբրահամը կանադացինեերին կոչ անում՝ չենթարկվել «նորաձևությանը»՝ չլքել Կանադան, նրանց բացատրելով, որ թագուհու դաժանությունը հետևանք է նրանց «կարմիր լույսի» առաջ չկանգնելու սովորոթյանը, ձեռի հետ էլ հարցնելով՝ «հիմա դուք եք հրեշները թե թագուհին?»։
      Կանադացիները դեսպանատան առաջ, հերթի մեջ կարդում են «Կանադայի առավոտ»-ը, բայց դրանից հերթը չի պակասում։
      Ոնց պակասի? Չէ որ, երեկ չէ առաջին օրը կոմս դը՚ Մոնրեալը իր դղյակի պատոհանից փողոցում 3 հոգի գնդակահարեց, թագուհին էլ նրան թեթևակի ժպտալով ասաց. «ոչինչ, կպատահի, քեզ կարելի է՝ երևի ինքնապաշտպանվում էիր» ։ Մի լրացուցիչ անգամ խեղճ կանադացիներին ցույց տալով, որ «էդ երկիրը երկիր չի» և հարկավոր է «փախնել-փրկվել»։
      Միակ բանը որ չեմ հասկանում, դու, այդ ամենը չորսբոլորդ տեսնելով, ԻՆՉՈՒ ԵՍ ԴԵՌ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ? Համոզված ես, որ վաղը փողոոցում քեզ չեն սպանելու?
      Արագ տոմս վերցրու և թռիր Ռոււսաստան, կազատվես թագուհու բռնապետությունից նորմալ կապրես՝ քո աշխատանքով, ազատ մարդու և երկրի լիիրավ տիրոջ գիտակցությամբ։ ..))..

  4. Artur says:

    Վերջերս մի նոր տերմին է ի հայտ եկել, որն անկեղծ ասաց ինձ շատ է զայրացնում. “գրանտակեր”: Այս տերմինը հաջողությամբ սկսվեց կիրառվել ազգի կեղեքիչների, ասել է թէ` ֆեոդալների կողմից իարդարացում իրենց կեղեքչական, մարդկանց գրոշներով աշխատեցնելու և այլ երևույթներին իհակակշիռ: Այն, որ պարոն Հակոբը գտնվում է Կանադայում և որ նա երկու ձեռքով կողմ է, որ Հայաստանը Ղրղզստանի ու Ղազախստանի հետ ՄՄ կազմի նորություն չէ: Նորությունը այն է, որ պարզվում է Կանադան հպատակվում է Մեծ Բրիտանիային: Ինչքան էլ չսիրեմ Կանադան, այնուամենայնիվ ցանկանում եմ նշել, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, նաև այն, որ Ռուսաստանի այս հերթական ավանտյուրան երկար չի տևի: Իսկ դուք պարոն Հակոբ ավելի լավ կանեք գնաք Ռուսաստանում ապրելու:

  5. Վասիլի Գևորգյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, հազար ներողություն եմ խնդրում, բայց թույլ կտամ ինձ մի դիտարկում, քանի որ Դուք ինքներդ բազմիցս նշել եք հայոց լեզվի կարևորագույն նշանակության մասին: Առաջին պարբերությունում գրել եք` Ես և իմ նմանները …, երբ պիտի լիներ Ես և ինձ նմանները: Եվս մեկ անգամ կներեք, իսկ հոդվածի բովանդակությանը համամիտ եմ, միայն թե ֆիլմից բերված Ձեր օրինակում ստրկացող խմբագիրն այնուամենայնիվ ունի իր անհատական գիտակցությունը, իսկ մեր հասարակության մեջ անհատական մտքի կրողները թե’ քանակական, թե’ որակական առումով դեռ չեն դարձել <>, որ ձևավորեն հասարակական միտք:
    Ամենայն հարգանքով

  6. ՆԵՄ says:

    Լավ է լինել հմուտ տեսուչ,
    կամ թե քննիչ,
    կամ քվեարկող մի կեղծարար
    գրպանահատ, բաոյազուրկ…
    Քան գիտնական-գրանտակեր
    պորտաբույծ են դրանք ախպեր..

  7. harut says:

    Հինգերորդ դարուն`Վարդանանց օրով կացութիւնը վեր ի վարոյ այս էր։
    Կը մաղթեմ որ այսօրուայ Ռուսերը առ նուազն ունենան այն օրերու Պարսկական կայսրութեան մօտիկ մշակոյթ եւ հասունութիւն որոնք իմաստութիւնը ունեցան Նուարսակի դաշինքով ընդունելու Վարդանանց պահանջը դատապարտելով եւ պատժելով դաւաճան վասակները։
    ” ՈՐ ՈՒՆԻՑԻ ԱԿԱՆՋՍ ԼՍԵԼՈՅ ԼՈՒԻՑԷ “

  8. Վահան says:

    Որքա՛ն անտեղի, անիմաստ, դատարկ վիճաբանություններ եղան Կանադայի, Անգլիայի անգլոսաքսերի, Ռուսաստանի շուրջ….ոչ մի խոսքը ինձ ոչինչ չտվեց…մինչդեռ Արամ Աբրահամյանը շատ ճիշտ ու տեղին բան էր գրել, մտածելակերպի, աշխարհընկալման մասին..Ռամբալ Կոշեի օրինակը շատ ճիշտ էր ու դիպուկ…եւ եթե Առավոտ-ի ակտիվ ընթերցողները այս տեսակի «բանավեճի» մեջ մտան, այսինքն` այս կերպ ըկալեցին հոդվածի իմաստտ, էլ ի՞նչ ուզենք հասարակ մարդկանցից…

  9. Ռուսական եվ արեվմտյան քաղաքակրթությունների ,քաղաքական նկրտումների ու դրանց առկա եվ հնարավոր հետեվանքների մասին հիմնավոր վերլուծություն ունի Ռ-ում Հայաստանի առաջին հանրապետության դեսպան,մեծանուն գրող Լեվոն Շանթը;Արժե թերթել նրա ,,Անկախությունը ազգային գոյության պահանջ՛՛ աշխատությունը,հատկապես ,,Ռուսաստանն ու ռուս ոգին՛՛ ենթագլուխը,պարզվում է,որ հին ու բարի արեվի տակ ոչինչ չի փոխվել,գրեթե չի փոխվել.նույն ջուրն է,նույն ջրաղացը,ավելի պարզ.սպիտակ արջը կաշին չի փոխել;Սա 1; Եվ 2.Համեմատեք եվրոպական նախկին գաղութների ու ռուսական կայսրության մեջ եղածների կենսամակարդակներն ու ազատության աստիճանը,կհասկանաք եվ արտագաղթի ակունքները;ՌԴ-ն Հայաստանում իր համար դենոգրաֆիկ խնդիր է լուծում,իսկ ՀՀ տարածքը նրան պետք է սոսկ որպես ռազմաբազա՛;

  10. Mariam says:

    Բայց չեմ հասկանում, ինչու է անհրաժեշտ հեգնական տոնով մեկնաբանություններ գրել: Հավատացեք, ընթերցողների մոտ նման մեկնաբանություն գրողների վերաբերյալ լավագույն կարծիքը չի ձևավորվում:
    Համաձայն չեք պրն. Աբրահամյանի հետ, միամիտ է, միգուցե ոչ պրոֆեսիոնալ, այլևս մի ընթերցեք նրա գրառումները: Փառք Աստծո, հոդվածների պակաս ինտերնետում չկա: Կարծես Առավոտի էջերը ռինգ լինեն՝ միմյանց հնարավորինս ծաղրելու և հեգնելու համար: Առանց հեգնական տոնի էլ կարելի է հակաճառել:

    • Արսեն says:

      Սիրելի Մարիամ, այնպես չէ, որ պարոն Աբրահամյանի հետ ընդհանրապես ոչ մի բանում համաձայն չեմ, օրինակ տվյալ հոդվածում բոլոր մտքերի հետ համաձայն եմ, բացի վերջին պարբերությունից։
      Չմոռանանք, որ հարցը տալիս է հենց ինքը՝ Ռամբալ Կոշեն, մնացած մարդկանց և հանդիսատեսների մոտ այդ հարցը չի առաջանում..))..
      Ւսկ ընդհանրապես Ռուսաստանը անում հենց այն, ինչ պետք է անի իրեն հարգող կայսրությունը՝ մեռնելուց առաջ… Տղա ես՝ դիմացի…)))..

  11. Մարատ Կոստանյան says:

    Մեծ Բրիտանիայի թագուհին այդպիսի կարգավիճակ ունի ո’չ միայն Կանադայում, այլեւ Ավստրալիայում եւ մի շարք ուրիշ մանրումեծ պետություններում, սակայն թե’ Մեծ Բրիտանիայում եւ թե մյուսներում նա ընդամենը “թագավորում է, ո’չ թե կառավարում”, իսկ իրական իշխանությունը գտնվում է այդ երկրների ժողովուրդների կողմից ընտրված մարմինների ձեռքին, դրանց ազգային շահերին հակասող որեւէ իսկ գործողություն կատարելու ԻՐԱՎՈՒՆՔ անգամ թագուհին չունի, այլապես` ցանկացած առաջին իսկ բախման դեպքում պարզապես կկատարվի սահմանադրական բարեբոխում եւ չեղած խնդիրը կվերանա, այնպես որ պրն Հակոբը թող չփորձի ապակողմնորոշել մարդկանց: Իսկ առավել հիմնականն ու կարեւորը` որ Անգլիան, որպես կանոն, իր գայութային տիրապետումներին անկախություն է շնորհել իր իսկ օրինակով դրանց իրավական պետության մակարդակների հասցնելով, ոչ թե …

  12. Արմեն says:

    Հետաքրքիր է իմանալ արդյոք իրավունք ունեն Լեհաստանի և Շվեդիայի պետական մարմինները

    խրախուսել ՈՒկրաինացի ցուցարարներին, ես մի բան հաստատ գիտեմ, որ եվրոպացիները

    օրինականության էտալոն են: Ով կպատասխանի իմ հարցին, սակայն իմ հառցին և ոչ իր հարցին:

    • Արսեն says:

      Չունեն։
      Այլ երկրներում ցույցերին պաշտոնական արձագանք կարող է լինել 2 դեպքում։
      1. Ցուցարարների նկատմամբ խախտվել են մարդու իրավունքները, կամ ցուցարարների իրավունքները։
      2. Ցույցը քարոզում է մարդու իրավունքների խախտում երկրի ներսում, կամ այլ երկրների նկատմամբ։ (խտրականություններ, ռասիզմ, պատերազմի քարոզ… (մի խոսքով, լավ-լավ բաների ամբողջ ցուցակը..))..)
      Մնացած դեպքերում պաշտոնական արձագանքը միջամտություն է տվյալ երկրի ներքին գործերին։
      Լրագրողները կարող են մեկնաբանել ինչքան ուզում են, և ինչպես ուզում են։
      Պաշտոնական արձագանքի, առավել ևս խրախուսանքի կամ փնովման իրավունք չկա։

    • Hakob says:

      ինչու՞ միայն այդ երկուսը. բա էն “տուզիկ” Լիտվան: հաչում ա, հաչում փղի վրա…

      իսկ մի հարց էլ քեզ: այդ որտեղից՞ գիտես այդքան հաստատա որ եվրոպացիք օրինականության էտալոն են: 🙂 🙂

      ես հաստաատ գիտեմ մի ուրիշ բան, որ մասնավորապես “Առավոտի ” աշխատակազմի համար ինչ որ ռեալ անում են եվրոները իհարեկե օրինական է ու նույնիսկ պարտադիր, իսկ ինչ որ իրանք մասիվնի”բռթում” են որ արել ա ու անում ա Ռուսատանը, իհարկե անօրիանակություն է, դիկտատուրա, շովինիզմ, ստրկատիրական կամ մինիմում ֆեոդալական զամաշկեք:

      • Գագիկ Բաղդասարյան says:

        “բա էն “տուզիկ” Լիտվան: հաչում ա, հաչում փղի վրա… ”

        Գայդարի ինստիտուտի առաջատար փորձագետ Կիրիլ Ռոգովի կարծիքով, Ռուսաստանին որպես պետություն գոյատևելու համար պետք է 40 միլիոն միգրանտ. երկրի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրին ընկնում է 8 մարդ, երբ Ֆրանսիայում, օրինակ, բնակչության խտությունը 116 է:
        Գերադասելի են հայ ներգաղթյալները՝ հեշտ են մերվում միջավայրին:

        https://www.lragir.am/index/arm/0/comments/view/91747

      • Արմեն says:

        այդպես ( էտալոն ) մտածում են Հայաստանի բնակչության մեծամասնությունը ( վստահ եմ ես ):

        Եթե անօրինական է այդ երկրների պատասխանատուների տվյալ քայլերը, ինչու այլ եվրոպական

        երկրներ չեն կարգի հրավիրում դրանց; Ինչու մասնավորապես մեր ժուռնալիստիկան այդ մասին

        մեզ չի տեղեկացնում: Ինչու այդ մասին լռում է Նիկոլ Փաշինյանը, ինչու այդ մասին չի գրում

        մասնավորապես Արամ Աբրահամյանը: Կարծում եմ օբյեկտիվ չեն, որովհետև մենք միակողմանի

        ենք լուսավորվում:

  13. Ruben says:

    Հրեշը՝ գրանտակեր (ծախվող) , մարդակեր-հայակեր “ժողովուրդն” է, իր երեք (ԼՏՊ, Ռ.Կ., Ս.Ս.) գլուխներով:

    • Լևոն Մելքումյան says:

      Ազգային և մարդկային արժանապատվությունից, ամոթից, նամուսից ամբողջովին զրկված, կատարյալ ոչնչություն դարձած ժողովուրդը:

  14. MARD says:

    «Խաղալիք» ֆիլմը շատ լավ ֆիլմ է եվ հիմա էլ եմ մեկ մեկ նայում վերհիշելով.
    Բայց Ռամբալ-Կոշեի այդ մոմենտը երբեք դուրս չի եկել.

    Որովհետեվ «իսկական հրեշը ցանկանում է իր վրաից քցել հրեշի պիտակը ներկայացնելով իր կողմից հիմարացված «բոմժացված» իր ենթակաին որպես հրեշ եվ դա նրան հաջողվում է 80 ական թվականի հանդիսատեսի մոտ եվ ոչ 2013 թվականի հանդիսատեսի մոտ.

    Այո , այդ մոմենտում հանդիսատեսը չի տեսնում թե ինչ կաներ Ռամբալ-Կոշեն եթե իր ենթական շալվարը չհաներ , երեվի խփել կտար. Իսկ ով պիտի պահեր այդ ժամանակ ենթակաի երեխաներին …….

    Հէտո էլ դա հակասում է մեր սիրելի Հովանես Թումանյանի առակին : Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր ….

  15. sergik says:

    բոլորը քննարկում են ,,մեզ լավ է ռուսի հետ , թե եվրոպացու,,….իսկ ինչու չեք քննարկում ինչ ունենք մենք նրանց տալու, մենք ում ենք պետք ռուսին, թե եվրոպացուն…

  16. Spartak says:

    Այս աստիճանի դատարկաբանություն ու ջուր ծեծոցի՝ ոչ մի տեղ չեմ հանդիպել: Որքան պարապ ու անդարդ եք, երանի ձեզ:Տուն եկեք ու տան հոգսերով ապրեք:

  17. Անցորդ says:

    Հարց՝ ԷՐՕՊԱՆ սիրողներին,
    եվրոպական լեզուներից ո՞ր մեկին եք լավ տիրապետում, հաղորդակցվելու, բանակցելու և այլն բազում հարցերի շուրջ համագործակցելու և ինչու-չէ, նաև բանավիճելու համար:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930