Անթալիայում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Չինաստանին:
Առաջինն ավարտվեց Լի Չաո-Լեւոն Արոնյան պարտիան, որում սեւերով հանդես եկող Հայաստանի լավագույն գրոսմայստերը հաղթանակ տարավ: Ցավոք, Սերգեյ Մովսիսյանը մի քանի վրիպումների հետեւանքով պարտվեց:
Չորրորդ խաղատախտակի առջեւ Գաբրիել Սարգսյանը միավորը բաժանեց Յույ Յանգժիի հետ ու հաշիվը դարձավ 1,5:1,5: Հանդիպման վերջնական ելքը կախված էր Բու Սյանչժի-Վլադիմիր Հակոբյան պարտիայից, որում հայաստանցի գրոսմայստերը որքան էլ պայքարեց պարտությունից խուսափելու համար, սակայն դա նրան չհաջողվեց: Չինաստանը հաղթեց 2,5:1,5 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ