Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյանը առաջարկում է պայքարել

Նոյեմբեր 29,2013 23:31

«Եթե Հայաստանը բռնակցվի Մաքսային միությանը, դա կլինի հակասահմանադրական քայլ: Այդ դեպքում պետք է գնալ իրավական ճանապարհով, հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Կասկած չունեմ, որ այնտեղ կարձանագրվի, որ հակասահմանադրական բռնակցում էր»,-այսօր Ազատության հրապարակում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կազմակերպած՝ «Ընդդեմ Մաքսային միությանը» կարգախոսով   հանրահավաքի սկսվելուց առաջ ասաց «Համաձայնություն» կենտրոնի նախագահ, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

Երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կճանաչի ՄՄ-ին Հայաստանի միացումը՝ որպես բռնակցություն, ըստ պարոն Շահնազարյանի, հետո Ռուսաստանը մտածելու շատ բան կունենա .«Որովհետեւ իր ռազամական բազան Հայաստանում է, ու իր բոլոր զորքերը կստանան օկուպացիոն զորքերի կարգավիճակ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930