Լրահոս
Օրվա լրահոսը

Վառեց Սերժ Սարգսյանի լուսանկարը, հետո էլ հորդորեց ոտքի տակ տալ այն

Նոյեմբեր 29,2013 23:19

Այսօր Ազատության հրապարակում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հանրահավաքին ներկա էր նաեւ Արցախյան ազատամարտի առաջին զոհ Էդիկ Տոռոզյանի մայրը՝ Փառանձեմ մայրիկը:

Նա նախ ամբիոնից վառեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկարը, ապա ներքեւ իջավ նախագահի մեկ այլ նկար ձեռքին, ապա այն գցեց հատակին ու հավաքվածներին կոչ արեց ոտքի տակ տալ այդ նկարը:

«Ի՞նչ է ուզում, ինչո՞ւ է հայաթափում, ինչո՞ւ է իմ բալայի արյունը ջուրը լցնում»,- ՀՀ նախագահի մասին ասում էր Փառանձեմ մայրիկը: Հետո հավաքվածներին համախմբվելու կոչ արեց. «Ժողովուրդ, ոտքի կանգնեք, խնդրում եմ ձեզ: Ես առաջին բախտավոր մերն եմ, առաջին զոհը իմ բալեն ա եղել, գա՞ն Հայաստանը հայաթափեն: Կոխկռտեք այս նկարը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Փառանձեմ մայրիկի թասիբը չունի, այսօրվա հայ կնոջ 99% ը։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930