Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանի դրոշներն ու պաստառները առգրավվել էին

Նոյեմբեր 29,2013 22:51

 

Այսօր Ազատության հրապարակում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հանրահավաքն անցավ անձրեւի տակ ու սակավաթիվ համախոհների շրջանակում:

Հանրահավաքը տեխնիկական խնդիրների պատճառով նաեւ նախատեսված ժամից ուշ սկսվեց:

Պարոն Հայրիկյանն ասաց՝ պետք է սպասեն ոստիկանների կողմից առգրավված իրենց դրոշներին ու ցուցապաստառներին. «Կոնֆլիկտային վիճակ սկսվեց… այպես կոչված «ԳԱԻ»-ի հրապարակում են մեր իրերը»:

Պարոն Հայրիկյանի դրոշներն ու ցուցապաստառները ոստիկանություն էին տարվել դրանք Ազատության հրապարակ բերող մեքենայի վարորդի պատճառով. «Ասում են մարդատար մեքենա վարելու իրավունք չունես, բայց մեքենայում մարդ չկա, միայն պաստառներ ու դրոշներ էին»:

Դրոշներն ու պաստառները եկան, բայց հանրահավաքը էլի ուշացավ` այս անգամ տեխնիկական այլ խնդիրների պատճառով: Անձրեւի տակ կանգնած հանրահավաքի մասնակիցներին պարոն  Հայրիկյանը հորդորում էր դիմանալ՝ «փոքրիկ փորձություն է» ասելով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Մանրամասները` տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Այդպես էլ չհասկացա, թե այս մարդը իր շահերից բացի, ու*մ շահերին է ծառայում:Անկախությունը ծաղրածուի ծուղրուղու:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930