2013 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության աշխատակիցները, Դուբայ-Երևան չվերթով ժամանող ուղևորների մաքսային հսկողությունն անցնելուց հետո, «Զվարթնոց» օդանավակայանի վարչական շենքին հարակից ավտոկայանատեղիում կանգնեցրել և ստուգման են ենթարկել նույն չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիներ (եղբայրներ) Արթուր Գագիկի Ավետիսյանի և Արմեն Գագիկի Ավետիսյանի ուղեբեռներն ու հագուստը, որտեղից հայտնաբերվել են մաքսային ծառայության աշխատակիցներ Ռոբերտ Գյոժգյանի, Արթուր Բաբայանի, Սարգիս Դանիելյանի և Բաբկեն Լևոնյանի թողտվությամբ առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված և «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային հսկողության գոտու «Կարմիր ուղի» ընթացակարգով դուրս բերված 52 հատ IPhone և Sony Xperia մոդելի բջջային հեռախոսներ և 6 հատ Sony playstation տեսակի խաղային համակարգիչ:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Կախեք էդ բոլորին…հեռախոս, հա՞..յա…ինչի՞ հետեւից եք ընկել,…հատուկ քննչական….չէ մի…. թերմաշ մտածելակերպ, թերմաշ բարքեր…