Այսօր Գյումրիում տեղաց առաջին ձյունը` անակնկալի բերելով թե տնակներում ապրող գյոււմրեցիներին, և թե ձմեռային անվադողերի նախապատրաստություն չտեսած վարորդներին:
Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանից հետաքրքրվեց, թե կա՞ն արդյոք մարզում փակ ճանապարհներ: Մարզպետարանի պաշտոնյայի վստահեցմամբ, թեև այս պահին մարզի բոլոր տեղանքներում ձյուն է գալիս, սակայն սառցակալված ճանապարհներ չկան, և դրանք աղով ու ավազով մշակվում են: Ըստ Խաչատուր Խնձրցյանի` մարզը այնքան աղ ու ավազ ունի, որ կբավարարի մինչև գարուն:
Մարզպետարանի պաշտոնյան նաև նշեց, որ եթե այս պահին որոշակի անհարմարություններ են առաջացել, պատճառն այն է , որ վարոդները չեն հասցրել փոխել ամառային անվադողերը:
Նկատենք, որ FB-ում մի վարորդ դժգոհում էր, որ Գյումրիից դուրս գալու ճանապարհը այնքան էլ լավ վիճակում չէ, կարելի է նորմալ մաքրել (լուսանկարում):
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ