Լրահոս
Օրվա լրահոսը

Expatica. Բելգիան 40 հազար եվրո կվճարի մահացած հայի ընտանիքին

Նոյեմբեր 29,2013 18:57

Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշմամբ Բելգիան 40 հազար եվրո կվճարի մահացած հայի ընտանիքին, որը այդ երկրից ապաստան էր խնդրել: Հայտնում է «Էկսպատիկա» լրատվականը: 

Հայաստանի քաղաքացին մեկնել էր Բելգիա՝ լյարդի փոխպատվաստման համար, սակայն չէր կարողացել կացության թույլտվություն ստանալ: Անցած տարի ՄԻԵԴ-ը Բելգիային դատապարտել էր` պնդելով, որ հայը պետք է անհրաժեշտ բժշկական օգնություն ստանա: Դրանից մոտ մեկ ամիս անց նա մահացել է:

Բրյուսելի «Պրոգրես» իրավաբանական ցանցից Իվո Ֆլաչետն ասել է. «Չնայած Եվրոդատարանի կարգադրությանը, նա չի ստացել անհրաժեշտ բուժօգնությունը: Համաձայնելով ընտանիքի ներկայացրած բողոքին` Բելգիայի կառավարությունը ընդունել է, որ խախտել է մարդու իրավունքների հռչակագրի կյանքի իրավունքի և մարդասիրական վերաբերմունքի դրույթները»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930