Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար լեզուների դասավանդումը մեզ համար լինելու է առաջնահերթություն. Տիգրան Սարգսյան

Նոյեմբեր 29,2013 18:43

5 Teqeyan 6 TeqeyanՎարչապետ Տիգրան Սարգսյանը «Թեքեյան մշակութային կենտրոն»ում հանդիպել է Ռուսաց լեզվի կենտրոններում վերապատրաստում անցած մանկավարժներին: Տիգրան Սարգսյանը կարևորել է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, ինչը հնարավորություն է տալու դպրոցներում բարձրացնել ռուսերենի իմացության մակարդակը: «Այսօր տեսնում ենք, որ պետական ապարատում օտար լեզուների իմացությունն էապես բարձրացնում է մեր աշխատակիցների արտադրողականությունը, և հակառակը. կարող ենք նշել. որ եթե մարդը տիրապետում է ընդամենը մեկ լեզվի, ապա ունենում ենք լրջագույն խնդիրներ: Արագ փոփոխվող աշխարհում, որն արագորեն դառնում է շատ փոքր, շփումներն ունեն էական նշանակություն, մանավանդ փոքր պետությունների համար, որովհետև ինտեգրացիոն գործընթացները բարձրացնում են մեր տնտեսության, հասարակության մակարդակը»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ եվրոպական երկրներում առնվազն երկու օտար լեզվի իմացությունն այսօր դառնում է պարտադիր, որովհետև շփումներն այնքան ինտենսիվ են, որ դրանց իմացությունը յուրաքանչյուր քաղաքացու համար դառնում է անհրաժեշտություն:

Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ այդ խնդիրն արդիական է նաև ՀՀ-ի համար: «Օտար լեզուների դասավանդումը մեզ համար լինելու է առաջնահերթություն, որովհետև այդ ճանապարհով կարող ենք ապահովել մեր երկրի առաջընթացը: Ուսուցիչների վերապատրաստումը ծառայում է հենց այդ գործին, որովհետև ձեր դասավանդման պրակտիկան, նոր մեթոդները բնականաբար նպաստելու են, որպեսզի կարողանանք դպրոցներում բարձրացնել լեզվի իմացության մակարդակը: Այդ գործին է ծառայում նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որն իր ծրագրերում ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել հենց այդ խնդրի լուծմանը»,- նշել է կառավարության ղեկավարը:

Ռուսաց լեզվի կենտրոններում վերապատրաստման դասընթացներին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերի 137 ուսուցիչներ: Դասընթացներն անցկացվել են Մոսկվայի Պուշկինի անվան լեզվաբանության ինստիտուտի մասնագետների կողմից: Մանկավարժներից մի քանիսին վերապատրաստման վկայականները հանձնել է անձամբ վարչապետ Սարգսյանը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Հանկարծ այնպես չլինի, որ հայերենը լինի մեզ համար առաջնահերթություն….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930