Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Մաքսային միությանը միանար Շվեյցարիան». «Ա1+»

Նոյեմբեր 29,2013 18:25

Արդյոք պե՞տք է հանրաքվեի դրվեր այնպիսի հարց, ինչպիսին  Հայաստանի` Մաքսային  միությանը անդամակցելն էր: ԵԽԽՎ Սոցիալիստների խմբի ղեկավար Անդրե Գրոսի պատասխանը մեկն է` իր երկրում` այո:

“Շվեյցարաիյում , պարզ է, եթե նման որոշում կայացվեր, ապա այն կկայացվեր ժողովրդի կողմից,- Ա1+-ին ասաց նա,- Դուք չունեք այդ ավանդույթները, եւ այդ պատճառով այդքան հեշտ չի: Բայց կարծում եմ ,որ Նախագահը եւ Խորհրդարանը պետք է դնեն այդ հարցը քվեարկության”:

Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի աշխատանքային խմբերից մեկում Կատալոնիայի ներկայացուցիչը պարոն Գրոսին հարցրեց, թե ինչ անեն իրենք ,երբ ցանկանում են հանրաքվեով արտահայտել իրենց ինքնորոշման ու իրավունքը, մինչդեռ Իսպանիայի կառավարությունը թույլ չի տալիս:

Պարոն Գրոսը նրան խորհուրդ տվեց չնահանջել, քանի որ իշխանություններն, ի վերջո, “չեն կարող չթողնել նրանց, ովքեր չեն ուզում մնալ”:

Երբ հանդիպումից հետո պարոն Գրոսին հիշեցրինք,որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով արտահայտել է իր ինքնորոշման իրավունքը, մինչեւ միջազգային հանրությունը չի ճանաչում, ԵԽԽՎ պատվիրակը ժպտաց եւ առաջարկեց հարցն ուղարկել իր էլեկտրոնային փոստին, քանի որ ուշանում է:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւս մասնակցում էր աշխատանքային այդ հանդիպմանը;
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին մեր հարցին ի պատասխան` նա նկատեց, ” Դժվարանում եմ ասել, թե այդ մեկ օրը երբ կլինի, բայց տրամաբանությունը դա է, որ պետք է ճանաչել մարդկանց իրավունքները”:

Նա հիշեցնում է,որ Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին 1966 թ. Դաշնագրի հենց առաջին հոդվածը խոսում է ժողովուրդների եւ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930