Լրահոս
Օրվա լրահոսը

«Nout.am»-ը շնորհակալություն է հայտնում հանձնաժողովին` իրենց գովազդն ապահովելու համար

Նոյեմբեր 29,2013 18:00

ՏՄՊՊՀ-ի (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) որոշումը բողոքարկելո՞ւ է, թե՞ ոչ, Aravot.am-ի հարցին, «Nout.am»-ի տնօրինությունը պատասխանեց, որ դեռ չի որոշել, բայց հանձնաժողովին ու լրատվամիջոցներին շնորհակալություն է հայտնում իրենց ընկերության անվճար գովազդն ապահովելու համար, քանի որ ՏՄՊՊՀ-ի որոշումը տարածելով՝ հազարավոր մարդիկ իմացան, որ իրենց մոտ մրցակից ընկերությունից գներն ավելի ցածր են:

Aravot.am-ի հետ զրույցում Ներսես անունով ներկայացած տնօրենն ասաց, որ չի ցանկանում, հանձնաժողովի որոշման մասին կարծիք հայտնել, քանի դեռ պաշտոնապես չի ստացել որոշման փաստաթուղթը:

Նշենք, որ այսօր հանձնաժողովը տուգանել է նաեւ «Nout.am»-ին` ասելով, որ այս ընկերությունն իր մրցակից ընկերության վարկանիշի հաշվին գովազդել է իրեն: Ըստ ՏՄՊՊՀ-ի «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը դիմել է հանձնաժողովին՝ հայտնելով, որ մրցակից՝ «Nout.am» ընկերությունը համացանցում տեղադրել է վարկաբեկող տեղեկատվության իրենց պատկանող «Ռիչ Քոմփյութերս» ապրանքանիշի վերաբերյալ: Մասնավորապես` «Nout.am»-ը տարածել է, որ իբր հաճախորդներից մեկը միջին որակի նոութբուքը «Ռիչ Քոմփյութերս»-ից գնել է 365 000 դրամով, մինչդեռ այն իրենց մոտ արժե 209 000 դրամ:

««Nout.am»-ի վարքագիծը ակնհայտորեն հակասում է օրենսդրությանը: Հանձնաժողովի պահանջով գրառումն անմիջապես հանվել է համացանցից, իսկ ընկերությունը կվճարի տուգանք՝ օրենքի խախտման եւ մրցակից ընկերությանը վարկաբեկելու համար»,-վստահեցրել են հանձնաժողովից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930