Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 2500 երիտասարդ իրազեկվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ. 162-ը հետազոտվեցին

Նոյեմբեր 29,2013 17:57

DSC_0498Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 22-29-ը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում իրականացրեց «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը: 

ՀՀ բոլոր մարզերում և Երևանի հինգ խոշոր բուհերում` Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Երևանի պետհամալսարան, ուսանողներին տրամադրվեցին ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, կազմակերպվեցին հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում երիտասարդները ստացան ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, դիտեցին ուսուցողական ֆիլմ, կարևորեցին ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունը` առողջ և լիարժեք կյանքով ապրելու համար:
Ծրագրի ընթացքում ավելի քան 2500 երիտասարդ իրազեկվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ: Երևան քաղաքում, իրազեկման արդյունքում, 162 երիտասարդներ, կարևորելով ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունը, ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից հենց բուհերում ստացան խորհրդատվություն և հետազոտվեցին ՄԻԱՎ-ի վերաբերյալ` արագ հետազոտման թեստերով: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մի խումբ աշխատակիցներ նույնպես երիտասարդներին քաջալերելու նպատակով նախապես իրենք հետազոտվեցին ՄԻԱՎ-ի նկատմամբ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930