Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ փողոցներ, խանութներ փակելու ու Գյումրին կիսափակ քաղաք դարձնելու մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2013 17:54

Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանից հետաքրքրվեց` մի՞թե Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ պատրաստվում են փողոցները լցնել մարդկանցով, մասնավորապես պետական կառույցների աշխատակիցներով, որոնք ըստ արժանվույն պետք է դիմավորեն Ռուսաստանի նախագահին:

Ի պատասխան մեր հարցի, Զոհրապ Եգանյանն ասաց. «Նման բարձրաստիճան պաշտոնյայի այցի երթուղու, ժամի մասին տվյալներ պաշտոնապես դեռ չունենք, և մարդիկ դուրս բերելու խնդիր չկա: Վստահ եմ, որ հաշվի առնելով բարձրաստիճան պաշտոնյաների` Գյումրի կատարած նախորդ այցերը` Մեծ Բրիտանիայի վարչապետի, Խորհրդային միության վերջին առաջնորդի, հետո Դմիտրի Մեդվեդևի, այժմ էլ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Վլադիմիր Պուտին այցի ընթացքում միշտ էլ հետաքրքրություն եղել է, քաղաքացիները դուրս եկել են փողոց: Այսինքն, եթե նույնիսկ զուտ արարողակարգի իմաստով նման անհրաժեշտություն լինի, չեմ կարծում, որ պետք է մարդկանց ստիպողաբար դուրս բերեն: Դա չի արվի և կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չի էլ լինի, նախորդ այցերը հաշվի առնելով `միշտ էլ քաղաքացիները հետաքրքրություն ունենում են դուրս գալու փողոց և տեսնելու, թե ինչպես են այդ ամենը կատարվում: Վերջիվերջո աշխարհի գերտերության ղեկավարներից մեկն է գալիս մեր քաղաք , և դա ինքին արդեն հետաքրքրական է բոլորի համար»:
Իսկ դեկտեմբերի 2-ին կփակվե՞ն Գյումրու թատրոն տանող փողոցները, թատրոնի դիմացի խանութների տերերից արդեն իսկ դժգոհություններ ենք լսում, որ Վլադիմիր Պուտինը մի քանի ժամյա այցը կաթվածահար կանի իրենց մեկօրյա առևտուրը: Զոհրապ Եգանյանն ասաց, որ տեղին չէ քննարկել , թե այդ օրն ինչ է լինելու, քանի որ նախագահների ցանկացած տեղաշարժ չի ընթանում երթևեկության սովորական ռեժիմով , որովհետև կան անվտանգության խնդիրներ, արարողակարգի հետ կապված հարցեր, և աշխարհի ցանկացած երկրում, երբ երկրի առաջին դեմքերն են տեղաշարժվում որոշակի անհարմարություններ լինում են:

Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակին նաև հարցրեցինք, թե որքանո՞վ են իրական ռուսական ռազմաբազային Գյումրիից որոշակի տարածքներ հատկացնելը, ռուսական կողմը դիմե՞լ է իրենց այդ խնդրանքով: Մենք նաև հիշեցրեցինք, որ այս թեմայի հետ կապված բավական մեծ անհանգստություն կա գյումրեցիների մոտ:

«Ինձ շատ -շատ հետաքրքրիր է, երբ որ ասում են գյումրեցիների շրջանում անհանգստություն կա, նրանք ի՞նչ աղբյուրներից են օգտվում: Ես մոտ մի շաբաթ է` փորձում եմ ինտենսիվորեն հասկանալ տրամադրվածությունը քաղաքացիների և ասեմ, որ շատ դրական է: Գյումրին ամենառուսական քաղաքն է Հայաստանի, եթե կարելի է այսպես ասել, որովհետև ռուսական ավանդույթները այստեղ պահպանվում են, ռուսական 103-րդ ռազմաբազան է այստեղ, միշտ շփումներ կան ռուսների հետ, նրանց տոներին մենք ենք մասնակցում, իրենք մեր տոներին են մասնակցում, այսինքն դրական սպասումներ կան:

Իսկ ինչ վերաբերում է տարածքներին, ասեմ, որ հայ-ռուսական ռազմական հարաբերությունները կարգավորվում են միջպետական պայմանագրով, այսինքն` այստեղ համայնքի դերը այդքան էլ բարձր չէ, քանի որ եթե կա կառավարության համապատասխան որոշում` համապատասխան տարածք տրամադրել այսինչ պետության ռազմաբազային, ապա համայնքը դա պարտավոր է կատարել»:

Ըստ Զոհրապ Եգանյանի, եթե ռուսներ թվաքանակի ավելացում լինի, դա Գյումրուն` որպես քաղաք, աշխուժություն կբերի ու տնտեսական առումով ձեռնտու կլինի:

Իսկ ինչպե՞ս կարձագանքի Զոհրապ Եգանյանը ՀՀԿ գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հնչեցրած այն տեսակետին, թե հնարավոր է Գյումրիի մի հատված տրվի ռուսական ռազմաբազաներին` որպես փակ բնակատեղի, այսինքն` դառնա կիսով չափ փակ քաղաք: Ըստ մեր զրուցակցի, Գյումրին սպորտի և մշակույթի քաղաք է, իսկ նման քաղաքները հնարավորինս պետք է լինեն բաց:

«Այլ բան է, եթե ռազմական օբյեկտներ կան, դրանք արդեն ողջամտության շրջանում են. ռազմական օբյեկտ մուտքն ու ելքը բնական է ազատ չի լինի, եթե քաղաքի այդ հատվածը, որտեղ ռազմական օբյեկտ է, մուտք ու ելք չկա, ապա այսօր էլ է այդպես:Այսինք որևէ արտառոց բան չեմ կարծում, որ տեղի կունենա: Իսկ Գյումրին փակ քաղաք , ես թերահավատորեն եմ վերաբերում»,- ասաց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930