Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքսային Միությանն անդամակցելն ինչ-որ չափով հնարավորություն կտա վերագտնել Խորհրդային տարիների բարեկեցությունը»

Նոյեմբեր 29,2013 17:48

Այսօր Հայաստանում Խորհրդային Միության հաստատման 93-ամյակն է:

Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 93-ամյակի կապակցությամբ այսօր Հայաստանի կոմունիստական կուսակցության Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել:

Անդրադարձ կատարվեց Խորհրդային Միության 70 տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած դրական տեղաշարժերին, Հայաստանի հաջողություններին:

«Մենք իսկապես 1920 թվականից մինչեւ 90-ականները ունեցել ենք լուրջ հաջողություններ, քանի որ լրիվ հակառակ հասարակարգն է եղել այդ ժամանակ` սոցիալիստականը: Այդ ընթացքում ունեցել ենք նորմալ հարաբերություններ այդ միության բոլոր հանրապետությունների հետ, նրանց հետ կապված ենք եղել առեւտրով, տնտեսապես, առողջապահության, կրթական ոլորտներով»,-ասաց Անդրանիկ Ղուկասյանը:

Նա նկատեց, որ գոյություն ունեցող այն կարծիքը, թե ԽՍՀՄ-ն երկաթե վարագույրով է պատված եղել, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում:

«Ասում են, որ երկաթյա վարագույրով է փակված եղել Խորհրդային Միությունը, ոչ ոք չի կարողացել ուրիշ երկրներ գնալ, իրականում դա այդպես չէ: Երկաթյա վարագույրը նրա համար էր, որ ամեն մի եվրոպական այլանդակություն չներմուծվեր միություն»,-նշեց Անդրանիկ Ղուկասյանը` հավելելով, որ Հայաստանի` Մաքսային Միության կազմի մեջ մտնելով երկրում ինչ-որ չափով կվերածնվի Խորհրդային կարգերին հատուկ բարեկեցությունը, եւ ժողովուրդը կկարողանա անվտանգ ու տնտեսապես ապահով պայմաններում ապրել:

«Մաքսային Միությանն անդամակցելն ինչ-որ չափով հնարավորություն կտա վերագտնել Խորհրդային տարիների բարեկեցությունը»,-եզրափակեց նա:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930