Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը հայտնեց, որ առողջական խնդիրների պատճառով է ինքը նոյեմբերի 28-ին դիմում է գրել աշխատանքից ազատվելու համար:
Մեզ հետ զրույցում 49-ամյա Ա. Մանթաշյանն ասաց, որ այդ որոշումն ինքը կայացրել ինքնակամ, իր վրա որեւէ ճնշում չի եղել:
Նոյեմբերի 27-ին լրատվական կայքերից մեկը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երեւում էր, որ Տավուշի մարզի դատախազության շենքի առաջ կայանած Աննա Մանթաշյանի ծառայողական «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուց բացակայում են ԱՊՊԱ-ի եւ տեխզննման կտրոնները:
Նշենք, որ ավելի քան 20 տարի աշխատանքային ստաժ ունենալու կապակցությամբ նոյեմբերի 1-ից կենսաթոշակի անցնելու դիմում են տվել եւ աշխատանքից ազատվել Տավուշի մարզի դատախազի տեղակալներ Աշոտ Գեւորգյանը, Սպարտակ Անտոնյանը եւ մարզի դատախազության ավագ դատախազ Արարատ Ազիբեկյանը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշում և դատախազության համակարգում վստահ եմ որ հաստատվեց բարոյական և անկաշառ մթնոլորտ:Շնորհավորանքներս:
Տավուշի մարզում կովերի կաթնատվությունը բարձրացնելու համար անհրաժեշտ են հմուտ կթվորուհիներ: