Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Ոչ մի ռուսական «վետո»` արևելյան գործընկերների հետ կապերում

Նոյեմբեր 29,2013 17:20

Եվրամիությունը այլ երկրների հետ կապերում ռուսաստանյան ոչ մի «վետո» կամ որևէ այլ միջամտություն չի ընդունի, ասել է Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոսոն ուրբաթ օրը Վիլնյուսի գագաթաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Հայտնում է «Հուրիեթ» թերթը:

«Սահմանափակ ինքնիշխանության ժամանակներն անցել են Եվրոպայում», – ասել է նա` նկատի ունենալով ասոցացման ու Խորը և ազատ առևտրի գոտու պայմանագրերը չստորագրելու Ուկրաինայի որոշումը:

Նույն ասուլիսի ժամանակ Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը ասել է, որ ԵՄ անդամ երկրների՝ Ուկրաինային առաջարկած նշանակալի գործարքները «դեռ դրված են սեղանին», թեպետ երկօրյա գագաթաժողովում այն չստորագրվեց, ինչպես սպասվում է, բայց. «Մենք հույս ունենք, որ Ուկրաինան վաղ թե ուշ պատրաստ կլինի, – ասել է նա, – մենք տեղի չենք տա արտաքին ճնշմանը, առավել ևս՝ Ռուսաստանի»:

Բարոսոն ընդգծել է, որ բոլորն են հաղթելու. «Ե’վ մեր հարևանները, և’ նրանց հարևանները… Սա ոչ մեկի դեմ չի արվում, որովհետև ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը դեմ է ժողովրդավարությանը, բարգավաճմանն ու կայունությանը»:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը գագաթաժողովում նշել էր, որ իրենք ցանկանում են «մոտ ապագայում» ԵՄ-ի հետ ստորագրել պատմական պայմանագիրը, բայց դրա համար իրենց անհրաժեշտ է ֆինանսական և տնտեսական օգնություն:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930