Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը

Նոյեմբեր 29,2013 17:06

Նոյեմբերի 29-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը, որը վարում էր նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյա գործունեության ամփոփման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից և ՀՀ Նախագահի հոկտեմբերի 22-ի ՆՀ-277-Ն հրամանագրից բխող միջոցառումների ծրագրերը, մայրենի լեզվի իմացության ավելացման և տարածման միջոցառումների, հայապահպանության, հայ ինքնության պահպանման և հայ մշակույթի տարածման, «Հայկական ընտանիք» և մի շարք այլ ծրագրերի մշակման ընթացքը:
ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից իրականացված 2013 թ. «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների և 2014թ. «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկելու համար առաջարկվող անունների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ ՍՆ համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը:

Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գ.Արշակյանը ներկայացրեց 2014 թ. ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրամադրվելիք գիտական և գիտակրթական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների ցանկը:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության 2012թ.նոյեմբերից 2013թ.նոյեմբեր ընկած ժամանակահատվածում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ վարչության պետ Է. Բաղդասարյանը:
Նա ներկայացրեց Սփյուռքի և Հայաստանի լրատվամիջոցներում ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի լուսաբանման վիճակագրական պատկերը, «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների դասընթացի արդյունքները, խոսեց նախարարության տեղեկատվական քաղաքականությանն առնչվող խնդիրների մասին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ պետք է հստակեցնել հայաստանյան և սփյուռքյան լրատվական դաշտերի հետ աշխատանքի ռազմավարությունը: «Մենք պետք է ձգտենք առավելագույն չափով Հայաստանի քաղաքացու սեփականությունը դարձնել
սփյուռքյան իրադարձությունները», – ընդգծեց նախարարը՝ հավելելով. «Հայերն այսօր» թերթում և ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանում ավելի շատ պետք է պատրաստվեն և տեղադրվեն բարձրորակ տեղեկատվական-վերլուծական բազմաժանր նյութեր»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930