Լրահոս
Օրվա լրահոսը

«Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնող խմբի հայտարարությունը

Նոյեմբեր 29,2013 16:57

 

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը որոշել է բողոքի ակցիա իրականացնել դեկտեմբերի 2-ին ժամը 13:00-ին` Ազատության հրապարակում, որտեղից երթ է տեղի ունենալու Հյուսիսային Պողոտա – Հանրապետության Հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի Պողոտա – Բաղրամյան պողոտա – նախագահական նստավայր ուղղությամբ:

Նախաձեռնող խմբի կազմում են նաև «Ազատ Դեմոկրատներ», «Ազգային ինքնորոշում Միավորում», «Երրորդ հանրապետություն», «Ժառանգություն», «Հայազն» կուսակցությունների անդամներ, «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ», «Իրավունքի և Ժողովրդավարության Զարգացման ինստիտուտ», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակ», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն», «Քաղաքացիական գիտակցություն» և բազմաթիվ այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը», «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնող խմբի և այլ նախաձեռնությունների ներկայացուցիչներ:

Հավաքը և երթը նպատակ ունեն պահանջել ՀՀ գործող իշխանություններից.

–Հարգել Հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները,

–Գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, –Կասեցնել մաքսային միությանն անդամակցության գործընթացը,

–Հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացից։

Կոչ ենք անում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող բոլոր քաղաքական ու հասարակական ուժերին, նախաձեռնություններին ու անհատներին միանալ դեկտեմբերի 2-ին տեղի ունենալիք բողոքի միջոցառումներին:

«Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930