Այսօր Գյումրու ողջ կենտրոնը` Վարդանանց հրապարակի տարածքից մինչև Շիրակի մարզպետարանի մոտակայքը զարդարված էր հայկական ու ռուսական կողք-կողքի փակցված դրոշներով:
Նշենք, որ այսօր Գյումրիում ձյունախառն անձրև է, անդուր ցեխ, ու այս ամենը խոչընդոտում է Վլադիմիր Պուտինի պատվին կատարվող շինարարական աշխատանքները նորմալ ավարտին հասցնելուն: Չնայած դրան` շինարարները ստիպված են շարունակել ձեռնարկած գործը, քանի որ ՌԴ նախագահի այցին համարյա օր չմնաց:
Նկատենք, որ Վլադիմիր Պուտինի այցից ամենաշատ ոգևորված են սպասարկման օբյեկտների, օրինակ` խանութների տերերը, ատամնաբույժները, որոնց պնդմամբ, եթե ռուսական զորքը Գյումրիում չգտնվեր, ապա իրենց բիզնեսը վաղուց մարած կլիներ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ