Որոշվել են աշխարհի առաջնությունում ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի խաղացողների պարգեւատրության պայմաններն ու չափերը:
Իոահիմ Լյովի գլխավորած թիմի ֆուտբոլիստները մինչեւ ¼ եզրափակիչ ոչ մի ցենտ չեն ստանա: Քառորդ եզրափակիչ մտնելու դեպքում յուրաքանչյուր խաղացող կպարգեւատրվի 50 հազար եվրոյով: Կիսաեզրափակիչը գնահատվել է 100, եզրափակիչը` 250, չեմպիոնությունը` 300 հազար եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ