Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան. «Թմրամոլությունը հատուկ կիրք է»

Նոյեմբեր 29,2013 16:12

Արարատյան Հայրապետական թեմի ներքո գործում է «Ցերեկային կենտրոն», որը զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրներով, թմրամոլներով, աշխատում   նրանց ընտանիքների անդամների հետ:  Կենտրոնի հոգեւոր պատասխանատուն Սուրբ Զորավոր եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն է:

Aravot.am-ի հետ զրույցում  տեր Գրիգորը թմրամոլությունը ոչ թե հիվանդություն որակեց, այլ  կիրք՝ ուժեղ, անսանձելի ցանկություն: «Դա հատուկ կիրք է, այն  արհեստական է, բայց իր հոգուն եւ  մարմնին այնքան հարազատ, որ ասես դարձել է իր մի մասը:  Մարդը սթափ հասկանում է, որ այս կիրքը իր մեջ կլինի մինչև կյանքի վերջ և մինչև կյանքի վերջ էլ նա ստիպված է պայքարել դրա հետ: Բայց Եկեղեցում նրան տրված է ամեն ինչ` այս պայքարում հաղթող դուրս գալու համար` հաղորդության խորհուրդ, խոստովանանք, ապաշխարություն և  երանելի աստվածային օգնություն»,-ասաց հոգեւորականը:

Քանի որ դեկտեմբերի 1-ը նշվում է որպես  ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, հետաքրքրվեցինք, թե ինչ ուղերձ  կհնչեցնի այդ առիթով: «Ես ավելի լավ ուղերձ չեմ կարող հնչեցնել, քան ավետարանական այն խոսքը, որտեղ ասվում է՝ «Երդվում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջևն եմ դնում կեանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրի՛ր կեանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։ Պետք է սիրես քո Տեր Աստծուն, լսես Նրա ասածը, կապված մնաս նրան, որովհետև Նա է քո կյանքն ու քո երկարակեցությունը… »,-ասաց քահանան:

Զրույցի մանրամասները՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930