Հոմոսեքսուալիզմը այլեւս չի դասվում հիվանդությունների շարքում, ինչ սերը սկսել է համարվել հիվանդություն: Այս մասին հայտնեց սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Զաքարյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ավելացրեց նաեւ, որ դա սեռական ուղղվածության շեղվածություն է, ինչպես սադիզմը, մազոխիզմը:
Կան շատ տեսություններ այս շեղվածությունը բացատրելու համար, ինչպես նաեւ շատ են դրա առաջացման պատճառները: Մ. Զաքարյանը գտնում է, որ այս շեղվածությունը կարելի է «բուժել», սակայն դա շատ բարդ երեւույթ է եւ հնարավոր է միայն հոգեթերապեւտիկ մեթոդներով: Իհարկե, մարդը պետք է ինքը ցանկանա «բուժվել», այլ դեպքում ոչինչ չի ստացվի:
Մ. Զաքարյանը նաեւ խորհուրդ է տալիս ծնողներին՝ արգելել դեռահասության տարիքում գտնվող երեխաներին դիտել հոմոսեքսուալիզմի տեսարաններ պարունակող տեսանյութեր:
Հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը նշում է, որ աշխարհում այսօր տղամարդ հոմոսեքսուալիստների քանակը ավելի մեծ է, քան կին հոմոսեքսուալիստներինը: Ըստ Ս. Խուդոյանի, հոմոսեքսուալիզմը կարող է լինել ե’ւ ի ծնե ե’ւ ձեռքբերովի:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է տրանսսեքսուալիզմին , երբ մարդը իրեն զգում է հակառակ սեռի ներկայացուցիչ, ապա , ըստ Ս. Խուդոյանի, այս դեպքերի 70 տոկոսը շիզոֆրենիայի արդյունք են: Այդ մարդիկ մանկության տարիքում իրենց զգում են կենդանու դերում, տալիս են իրենց կենդանիների անուններ, եւ մեծանալուն պես՝ իրենց զգում են հակառակ սեռի ներկայացուցիչ:
Ս. Խուդոյանը նշում է, որ կա նաեւ անդրոգենիա երեւույթը, երբ կինը կամ տղամարդը ձեռք են բերում հակառակ սեռին բնորոշ հոգեբանական գծեր: Սա բացարձակ ոչ մի կապ չունի հոմոսեքսուալիզմի եւ տրանսսեքսուալիզմի հետ: Ըստ Ս.Խուդոյանի, այս երեւույթի օրինակ կարող է դիտվել Անգելա Մերկելը:
Ինչ վերաբերվում է հոմոսեքսուալիզմ երեւույթը չքարոզելուն, ապա, ըստ Ս. Խուդոյանի, ամենաճիշտ մարտավարությունը արհամարհանք ցուցաբերելն է, քանի որ որքան շատ է խոսվում դրա մասին, այնքան ավելի է քարոզվում այդ երեւույթը:
Զառա ԱՍԿԱՐՅԱՆ