Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբոյանը ՀԲ-ի նշած շաքարի շուկային չանդրադարձավ (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2013 15:31

Օրերս Համաշխարհային բանկը (ՀԲ) զեկույց էր հրապարակել, ըստ որի, Հայաստանում բարձր է մենաշնորհների եւ օլիգոպոլիաների կշիռն ընդհանուր տնտեսության մեջ, եւ այս ցուցանիշը բարձր է ընդհանուր տարածաշրջանի եւ ԱՊՀ  երկրների համեմատ: Համաշխարհային բանկի այս վերլուծության վերաբերյալ այսօր լրագրողները տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանից պարզաբանում խնդրեցին:

Հանձնաժողովը, որը ըստ էության պատասխանատու է Հայաստանում մոնոպոլ ընկերությունների վարքագծի, կամ գերիշխող դիրքը չարաշահելու եւ տնտեսությունում այլ խախտումներ թույլ չտալու համար, Համաշխարհային բանկի գնահատականների հետ համամիտ չէ:

Շաբոյանը նշեց մի շարք ոլորտներ, որտեղ շուկայում մի շարք  ընկերություններ կան, սակայն ՀԲ-ի մատնանշած ամենաբարձր մոնոպոլիզացված շուկային` շաքարավազի եւ վառելիքի շուկային, հանձնաժողովի նախագահը չանդրադարձավ:

Արտակ Շաբոյանը հակադարձեց ՀԲ-ի գնահատականներին՝ ներկայացնելով  մրցունակության ինդեքսները, ըստ որի Հայաստանը ԱՊՀ երկրներում առաջատար է: Ըստ պարոն Շաբոյանի. «Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների ազդեցությունը մրցակցության վրա, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը, եւ ներքին շուկայում տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշներով ԱՊՀ երկրներում առաջատար ենք»:

ՏՄՊՊՀ-ի նախագահի պարզաբանման մանրամասները` տեսանյութում

Հիշեցնենք, որ ՀԲ-ի հրապարակած տվյալներով,  հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը Հայաստանում բավարար չէ, եւ այն օրենսդրական փոփոխությունների կարիք ունի, մասնավորապես` ՀԲ-ն հարց էր բարձրացրել ՏՄՊՊՀ-ի անկախության խնդրի շուրջ:

HB-i tvyalnery menashnorhneri masin

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930