Միլենա և Էլենա տաքսի ծառայություններն իրենց մեքենաները կայանում են Ավան Առինջ թաղամասի կենտրոնում գտնվող կանաչ տարածքում և զբաղեցնում են կից հրապարակը։ Տես՝ լուսանկարը։
Ըստ մամուլի տեղեկությունների այդ ծառայությունները պատկանում են Երևանի ավագանու անդամ Արմեն Երեմյանին, որը մտերիմ է Տարոն Մարգարյանի հետ։ Այս տաքսի ծառայությունների մեքենաները նաև արտոնյալ կարգավիճակ ունեն Երիտասարդական կայարանին կից Ավան տանող կանգառում, երբ ուշ ժամերին գրավում են ամբողջ կանգառն ու փոխարինում բացակայող հանրային տրանսպորտին։
Միլենայի և Էլենայի մեքենաները խոչընդոտում են քաղաքացիների տեղաշարժը Ավան Առինջի փոքր հրապարակում և այնպիսի արագությամբ են սլանում, որ վտանգ են ներկայացնում անցնող հետիոտների համար։ Անցնող քաղաքացիները մշտապես ականատես են լինում անպարկեշտ գոռոցների և վիճաբանությունների ու աղմուկի։
Երևանի հանրային պուրակներն ու հրապարակները նախատեսված են ընդհանուր օգտագործման համար և դրանք չեն կարող մասնավորեցվել և օգտագործվել՝ խանգարելով քաղաքացիների հանգիստն ու տեղաշարժը։
Պահանջում ենք անհապաղ հեռացնել Միլենա ծառայության կոնտեյները կանաչ տարածքից և տաքսիները չկայանել կանաչ տարածքում և հրապարակում։
Մենք ենք այս քաղաքի տերը
քաղաքացիական նախաձեռնություն