Աղքատության հետևանքները առավել տեսանել են Գյումրու տնակային ավաններում, որտեղ մարդիկ ապրում են քաղաքից գրեթե ամբողջովին մեկուսացած ապրելակերպով: Ներկայումս, երբ ամեն օր վառելափայտ ենք բաժանում, յուրաքանչյուր տնակ մտնելիս ու բնակիչների տաքանալու միջոցներին ծանոթանալիս պարզապես չենք կարողանում չզարմանալ ու մտովի ինքներս մեզ հարց չտալ թե՝ լավ, եթե վառելիք չտրամադրվեր, նրանցից շատերը ամբողջ ձմռանն ինչպե՞ս էին տաքացնելու իրենց թիթեղյա վագոն – տնակները …
Ներկայացնում ենք Գյումրու տնակային ավաններում բնակվող անապահով ընտանիքներին «Շիրակ կենտրոնի» կողմից վառելափայտի տրամադրման հերթական ձեռնարկի և վառելափայտ ստացած ընտանիքների ապրելակերպի մասին տեսանյութը` առանց մեկնաբանության: Ավելացնենք նաև, որ «Շիրակ կենտրոնը» արտերկրի բարերարների և կազմակերպությունների աջակցությամբ պարբերաբար իրականացնում է վառելափայտի հայթայթման և վագոն-տնակներում ու խարխուլ այլ շինություններում պատսպարված ընտանիքներին տրամադրման ակցիա: Այն այս տարի կրում է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» խորագիրը, որին արդեն իսկ միացել են.
1. Ամերիկյան «Փարոս» և «Մարկ Թոգնաջի հիշատակի» հիմնադրամները, “Marc Tognazzi Memorial Found” and “Paros Foundation” – 300 պարկ:
2. Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը – 200 պարկ:
3. Լոնդոնում բնակվող մեր նախկին համաքաղաքացի Գարիկ Բարսեղյանը – 10 պարկ:
4. Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը “Swedish Armenian society, “Shirak ” in Stockholm ” – 150 պարկ:
5. Ֆրանսիայում գործող ” Le Cercle d’Ecrits Caucasiens ” հրատարակչությունը – 40 պարկ:
6. Ֆեյսբուքի օգտատերեր Lars Knudsen and Lilit Gevorgyan-10 պարկ:
7. Ֆեյսբուքի օգտատերեր Pedro Zarokian and Yvette Ghazaryan-5 պարկ:
8. «Գոլոլեան հիմնադրամը», Տորոնտո, Կանադա, The Kololian Foundation, Toronto, Canada – 100 պարկ:
9. Արամ Միքայելյան – Ավստրալիա – 55 պարկ
Կարդացեք նաև