Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանը` Հայաստան-Ռուսաստան կապի մասին. «Մոլորակի վրա հավերժական երկու բան կա`դա ժամանակն է եւ տարածությունը»

Նոյեմբեր 29,2013 13:33

«Ընդհանուր սահմանի բացակայությունն ու ԼՂՀ խնդրի մասին կարեւոր եւ վճռորոշ քայլ կկատարվի»,- այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, որի խոսքով`եթե ընդհանուր սահմանի բացումը վերաբերում է տեխնիկական խնդիրներին, ապա ԼՂՀ-ի խնդրի հարցում առանց քաղաքական լուծումների հնարավոր չէ առաջ գնալ:

«Եթե խոսում ենք ԼՂՀ-ի ճանաչման մասին, ապա Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը ճանաչում են այն փաստը, որ ԼՂՀ-ն դե ֆակտո Մաքսային միության տարածքում է»,-նշեց նա՝ խոսելով Մաքսային միության առավելությունների մասին:

Մենք կդառնանք ԵՄ լիարժեք անդամ, թե ոչ հարցին պատասխանելով՝ Գագիկ Մինասյանը միանշանակ այո ասաց:

Հարցին՝ արդյոք հավերժակա՞ն է մեր կապը Ռուսաստանի հետ, Գագիկ Մինասյանը ասաց. «Մոլորակի վրա հավերժական երկու բան կա` դա ժամանակն է եւ տարածությունը»:

Դիտարկմանն էլ, թե կարող ենք «պոկվել» Ռուսաստանից, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Բայց ով ասաց, որ մեզ որեւէ մեկը կապել է Ռուսաստանին: Դա մեր ազգային շահն է…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930