Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ մասնակցեց Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի ունեցող ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին:
Առավոտյան ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարները ծաղկեպսակ դրեցին Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձան համալիր Պիսկարեւյան հուշահամալիրում, այնուհետեւ մասնակցեցին ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հեղինակած «Սխրանքի անմահությունը» գրքի շնորհանդեսին:
ԱԺ պատվիրակության անդամ Խոսրով Հարությունյանը մասնակցեց ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստին, որտեղ ներկայացրեց հոկտեմբերի 30-31-ին Հայաստանում կայացած ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստի մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ այդ հանձնաժողովի կողմից իրականացրած Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի դիտարկման արդյունքները: Վերոնշյալ դիտարկման նյութերի հիման վրա ընդունվեց տեղեկանք, որը ներառվեց ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստի փաստաթղթերում: Տեղեկանքն արտացոլում է Հարավային Կովկասում եւ շրջակա երկրներում առկա ռազմաքաղաքական բարդ վիճակը, վտանգները եւ դրանց կանխարգելման քաղաքական մեխանիզմների մշակմանը միտված առաջարկները: Լիագումար նիստում ներկայացված տեղեկանքի հիման վրա որոշում կայացվեց ԽՎ հաջորդ խորհրդի նիստին անդրադառնալ հայտարարության տեսքով: ՀՀ պատվիրակության կողմից կատարվեցին մի շարք առաջարկներ ուղղված ՀԱՊԿ-ի զարգացման նոր փուլում կազմակերպության գործունեության, արդյունավետության բարձրացման ուղղությամբ, որոնք հիմնականում ընդունվեցին:
Լիագումար նիստի ավարտից հետո տեղի ունեցավ մամլո ասուլիս ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, պատգամավոր Խոսրով Հարությունյանի եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի մասնակցությամբ:
Օրվա երկրորդ կեսին հայ պատգամավորները մասնակցեցին Եվրասիական տնտեսական համագործակցության բյուրոյի նիստին, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս դիտորդի կարգավիճակով:
Կարդացեք նաև
Երեկոյան ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ ԽՎ խորհրդի նիստին:
ՀՀ ԱԺ