Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության նորընտիր վարչությունը նոյեմբերի 28-ին գումարեց իր անդրանիկ նիստը՝ այս կերպ փակելով ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության IX-րդ համագումարը:
Վարչության նիստում ընտրվեցին հետևյալ դիվանային բաժանումները:
Նարեկ Գալստյան-ատենապետ
Վազգեն Մեսրոպյան-փոխատենապետ
Կարդացեք նաև
Հարություն Բալաբանյան-ատենադպիր
Գագիկ Մելիքյան- գանձապահ
Դմիտրի Մարտիրոսյան-քաղաքական դիւանի պատասխանատու
Արթուր Բարսեղյան-ներքին դիւանի պատասխանատու
Վարազդատ Եղիազարյան-երիտասարդական դիւանի պատասխանատու
Վոլոդյա Ազատյան-շրջանների հետ տարվող աշխատանքների պատասխանատու
Արսեն Կուպելյան-ընկերային դիւանի պատասխանատու
Բացի դիւանային բաժանումներից, ՍԴՀԿ Հայաստանի վարչության որոշմամբ Արթուր Ղահրամանյանը նշանակվել է ՍԴՀԿ մամլո դիւանի պատասխանատու, իսկ Մանուկ Ստեփանյանը՝ գաղափարաքարոզչական դիւանի պատասխանատո
Նարեկ Գալստյան կենսագրություն
Ծնվել է 1987 թ-ին Երևանում
2003-2007 թթ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը՝ քաղաքագետ որակավորմամբ, 2007-2009-ին նույն ֆակուլտետի հանրային կառավարում բաժինը, իսկ 2009-ից 2012-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան: 2012 թ-ից պատմական գիտությունների թեկնածու է, 6 գիտական և բազում հրապարակախոսական հոդվածների հեղինակ, տիրապետում է ռուսերեն, անգլերեն և հունարեն լեզուներին:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2003 թ-ին՝ «Ազատություն» ռադիոկայանում, իբրև «Մաքս Լիբերթի» երիտասարդական ծրագրի լրագրող, այնուհետև ծրագրի ղեկավար, «Կովկասյան խաչմերուկ» ծրագրի վարող: 2006 թ-ին անդամագրվել է ՍԴՀԿ-ին, մի խումբ երիտասարդների հետ հիմնել ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը: 2007 թ-ից մինչև 2011 թ-ը եղել է ՍԴՀԿ Մամլո պատասխանատու: 2012 թ-ից ՀՀ ԳԱԱ կրտսեր գիտաշխատող: 2009-ին հիմնադրել է HayNews.am լրատվական կայքը, որի խմբագիրն է եղել մինչև 2012 թ-ի օգոստոս ամիսը: 2012 թ-ի սեպտեմբերից մինչև 2013 թ-ի նոյեմբերը ՀՀ վարչապետի օգնական: 2013 թ-ի նոյեմբերի 28-ից ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության ատենապետ:
Զինապարտ է, ամուսնացած: