Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանի ակնկալիքները Վիլնյուսից

Նոյեմբեր 29,2013 12:49

Այսօր «Տեսակետ» ակումբում ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն անդրադարձավ Վիլնյուսյան գագաթնաժողովին: Գագիկ Մինասյանի խոսքով`տեղի է ունենում մի վեհաժողով, որը պետք է ամփոփի վերջին չորս տարիներին տեղի ունեցածը: Այդ ընթացքը հետաքրքիր զարգացումներ արձանագրեց եւ ըստ նրա`յուրաքանչյուր պետություն առաջնորդվում էր իր շահերից ելնելով, ինչը տրամաբանական է:

Գագիկ Մինասյանի խոսքով`«ԵՄ երկրների համար չափազանց կարեւոր էր Ուկրաինայի դերը, քանի որ այն ունի բավական մեծ տարածք, մեծ ռեսուրսներ, ինչը կարեւոր նշանակություն ուներ ԵՄ երկրների համար: Հայաստանը եւս առաջնորդվում էր իր երկրի շահերով: Ինչ վերաբերվում է այս տարիների ընթացքում ստեղծված իրավիճակին, որում հայտնվել ենք մենք, վերջին երեքուկես տարվա ընթացքում, ապա կարող ենք ասել, որ բարելավել ենք շատ համակարգեր, խոսքի ազատության առումով դրական փոփոխություն կա, դատաիրավական բարեփոխումներ են եղել եւ այլն: Հայաստանը խորացնելու է իր հարաբերությունները եվրոպական ընտանիքի հետ, ընդօրինակելու ենք սկզբունքներ պետական կառավարման համակարգում: Մեծ ակնկալիքներ ունենք եւ պետք է ունենանք ԵՄ երկրների կողմից: Նրանք պետք է հասկանան, որ կան խոչընդոտներ Հայաստանի համար, ինչն առանց իրենց ջանքերի հաղթահարել չի լինի»:

Գագիկ Մինասյանը նաեւ ասաց, որ ակնկալում է, որ Վիլնյուսում ստորագրվի մի փաստաթուղթ, որը կարձանագրի մեր ձեռքբերումներն այս երեքուկես տարիներին ու կմատնանշի այն հեռանկարները, որով առաջնորդվելու ենք հետագայում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930