Լրահոս
Օրվա լրահոսը

Մտքեր եւ ինտելեկտ ունենալը կասկածահարույց է. « Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 29,2013 12:46

Անդրադառնալով այն հարցին, թե  ինչ քայլեր կարող էր ձեռնարկել Ռուսաստանը Հայաստանի դեմ, եթե չմտնեինք Մաքսային միություն, հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանն ասել է. «Ինչի՞, օրինակ, Կորեայի բուդդաները իրանց տելեվիզորը դնում են, ասենք, գարդերոբի գլխին։ Որովհետեւ՝ իրա տելեվիզորը, իրա գարդերոբը, որտեղ կուզի, ընդեղ կդնի»։

«ՉԻ» – Ինչի՝, օրինակ, հանրապետական պատգամավորները իրանց խուճուճ մտքերը հայտնում են իրանց ինտելեկտին համապատասխան։ Որովհետեւ՝ իրանց մտքերը, իրանց ինտելեկտը, ոնց ուզեն՝ կհայտնեն։

Այլ հարց է, որ «Կորեայի բուդդաները» (երեւի նկատի է ունեցել բուդդայականություն դավանողներին)  «տելեվիզոր» եւ «գարդերոբ» այնուամենայնիվ ունեն, իսկ ահա հանրապետական պատգամավորներից մի քանիսի՝ մտքեր եւ ինտելեկտ ունենալը, մեղմ ասած, կասկածահարույց է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930