Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյան. «Ռուսաստանում փող կա, և այդ փողը կարող է գալ Հայաստան». «Իրատես de facto»

Նոյեմբեր 29,2013 12:40

Հատված «Ինտեգրում եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ հարցազրույցից:

ՀՀ շարքային քաղաքացու համար ի՞նչ է նշանակում իր երկրի անդամակցումը ՄՄին, ինչպե՞ս է անդրադառնալու նրա կենսամակարդակի վրա։

– Անցած չորս  ամիսներին «Ինտեգրում  և զարգացում»

հետազոտական-վերլուծական կազմակերպությունը նախաձեռնել և ներգրավվել է բոլոր այն նախաձեռնություններում ու քննարկումներում, որտեղ ցանկանում էին մշակել ՄՄ-ին մեր մասնակցության լավագույն տարբերակը։

Եվրասիական տնտեսական միության ինստիտուտը, որի փորձագիտական խորհրդի անդամ եմ ես, օրինակ, այդ հարցին հստակ մոտեցում ունի՝ ցանկանում է, որ Հայաստանը պարզ ձևակերպի իր ազգային-պետական շահը, իր ակնկալիքները։

Ես համոզված եմ, որ ՄՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը հնարավորություն ունի մոդեռնացված ծրագրի ձևավորման և այդ ծրագիրը իրականացնելու համար լուրջ գումարներ ստանալու։ Այդ ներդրումների կարիքը Հայաստանը շատ ունի, որովհետև մեր տնտեսությունը զարգանում է շատ ավելի համեստ տեմպերով, քան մեր հարևաններինը։ Մենք արդեն հետ ենք մնում, և դա ճակատագրական կարող է լինել մեր երկրի ժողովրդագրական-սոցիալական, գուցե նաև քաղաքական դիմագծի համար։

Մեզ անհրաժեշտ են թռիչքային, արագընթաց զարգացման հնարավորություններ։ Մենք կարող ենք՝ ներգրավելով լավագույն մասնագետներին, միատեղելով իշխանության և հասարակության ուժերը, բանավեճ սկսել երկրի ներսում, թե ինչպիսին պետք է լինի մեր զարգացումը, ո՞ր բնագավառներում, որքա՞ն ներդրումների կարիք կա։ Ավելի քան համոզված եմ, որ Ռուսաստանում փող կա, և այդ փողը կարող է գալ Հայաստան։

Ավելի ճիշտ կլիներ, որ հայերը և վրացիները կարողանային պրագմատիկ հենքի վրա զարգացնել հայ-վրացական հարաբերությունները այնպես, որ ներգրավվեր Ռուսաստանը, և մեծ ներդրումներ լինեին ոչ թե առանձին Հայաստանում կամ առանձին Վրաստանում, այլ երկու երկրներում միասին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930