Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պուտինին մի տողով պոեմ. «Վլադիմիրների Վլադիմիր»

Նոյեմբեր 29,2013 12:18

Տավուշի մարզպետի խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը գրքեր է ձոնել Վլադիմիր Պուտինին, Սերժ Սարգսյանին, Պետրոս Մեծին եւ այլոց: Նա 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին փաստացի պատկանող մարզային «Տավուշ» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում ասվում է , որ Լյուբիկ Չիբուխչյանը 2005թ.-ին ճանաչվել է աշխարհի ամենաֆենոմենալ մարդ, հռչակվել աշխարհի ամենարագ մտածողը: Նույն ռեպորտաժում Չիբուխչյանը հայտարարում է, որ 2003 թվականին ինքը Գինեսի ռեկորդակիր է դարձել Պուտինի մասին մեկ նախադասությամբ գրքով: Նշենք, որ այդ պոեմը կոչվում է «Վլադիմիրների Վլադիմիր»:

Հեռուստատեսային ռեպորտաժում ասվում է ,որ հաստատվել է համակարգչից 2 անգամ արագ մտածելու Լ. Չիբուխչյանի կարողությունը:

Տեսանյութի մեջ նաեւ նշվում է , որ Լյուբիկ Չիբուխչյանը հայ-ռուսական բարեկամության մեջ ունեցած մեծ ավանդի համար 2011թ. պարգեւատրվել է ոսկե մեդալով եւ ՀՀ նախագահի կողմից ՝«Իսուզու» մակնիշի ավտոմեքենայով:

Մշակույթի վաստակավոր գործիչ Լ. Չիբուխչյանը, որ Պուտինին եւ Սերժ Սարգսյանին գրքեր է ձոնել, հայ-ռուսական բարեկամության ամրապնդման համար երկրի նախագահի կողմից պարգեւատրվել ավտոմեքենայով, դեկտեմբերի 2-ին կհրավիրվի՞ Գյումրի, Պուտինի հետ հանդիպման:

Լ. Չիբուխչյանի մասին տեսանյութը՝ «Տավուշ» հեռուստաընկերության

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. armen says:

    Inter Չիբուխչյան Շերժիկի 🙂

  2. armen says:

    Intel Չիբուխչյան Շերժիկի

  3. Artur says:

    Պապս կասեր. ”լոպազ շան որդիներ”

  4. hovhannes says:

    Եղիշե Չարենց – Էպիգրամներ
    Աղոթք առ Ալլահ
    Փրկիր մեր տունը քոսոտ կովից,
    Մեր պատմությունը… Անկապ հովից.

    ……………………………………………….
    ……………………………………………….
    Օ,թեկուզ բերես միլիոն մեջբերում-
    Դու կաս,կմնաս նայիրյան չստեր
    Հագած ֆիլիստեր.-

  5. Spartak says:

    Լրիվ ջրիկություն:

  6. Vardan says:

    Իսկ քանի ձիաուժ է այս մարդը?

  7. Ashot says:

    Եթե Տավուշի մարզպետի խորհրդատուն էսպիսի ,,հանճարեղ է,, մնում է ողբալ տավուշցու վիճակը!

  8. hovhannes says:

    Հայաստանի լավագույն մարզպետ, գնդապետ,ճարտարապետ,ակադեմիկոս,
    փայատեր պարոն Ղուլարյանին արժանի պալատական գրբաց
    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ – ՀԱՐՑ
    Ես հարց եմ տալիս հաճախ հիմա ինձ
    Նայելով ոմանց փառավոր դնչին,
    Թէ ինչու է դարն այսքան վիթխարի,
    Իսկ սրանք-այսքան փոքրիկ ու չնչին…

  9. Zaven says:

    Ինչ ձիաուժ, <> ասա, <>::

  10. Zaven says:

    Ինչ ձիաուժ, փղաուժ ասա:

  11. Ijevanci says:

    Բանից պարզվում է Տավուշի ակադեմիկոս մարզպետը կադրեր ընտրելիս հատուկ հակում ունի ,,կլյաուզնիկների,, հանդեպ:Ուղղակի կարելի է ճշտել՝ նա օգտագործում է նրանց իր ,,ոչ պարկեշտ նպատակներն,, իրականացնելու համար ու պարտք է մնում՝ դրա համար է պաշտոններ տալիս թե…………………………………….?

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930