Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը լայնածավալ կրճատումներ է իրականացնում բուհում։ Հատված « 2011 թ. սեպտեմբերի 3-ին ռեկտոր նշանակված Շահեն Շահինյանի հետ հարցազրույցից:
– Փաստորեն, կրճատումները շարունակվելո՞ւ են։
– Իհարկե եղել են։ Նաեւ ընդունել ենք դասախոսներ, բայց շատ քիչ, քանի որ աշխատող կոնտինգենտը շատ է։ Ամբողջ Եվրոպայում այդքան դասախոս չկա, ինչքան մեզ մոտ։ Ոնց որ ֆուտբոլի թիմ ունենաս, որտեղ 11 հոգի պետք է խաղա, բայց մոտ 400 հոգով հավաքվեն։ Ես իմ արածին տեր եմ։ Այսօր մեր արժեքավոր երաժիշտը պետք է աշխատի, եւ անարժեքը չպետք է նրա աշխատավարձն ուտի։
– Այսինքն՝ այսօր կոնսերվատորիայում անարժեք դասախոսների թիվը շա՞տ է։
Կարդացեք նաև
– Ոչ թե կան, այլ շատ են, պահակից սկսած, ուսանողից վերջացրած՝ հարցնեք, կասեն։ Մարդը ոչ մի տեղ աշխատանք չի գտել, նույնիսկ մանկապարտեզի դաշնակահարի աշխատանք, բայց կոնսերվատորիայում աշխատում է։ Ես նման բան չեմ կարող հանդուրժել:
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում