Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու տապալվեց Վիլնյուսը. «Իրատես de facto»

Նոյեմբեր 29,2013 12:09

Ինչո՞ւ այսպես եղավ։

ա) Արևմուտքը բավարար չթիրախավորեց Ռուսաստանից և ասոցացվող երկրներից սպասվող մարտահրավերները։ Չբալանսավորեց առաջարկ-պահանջարկ փաթեթը, երբեմն անգամ տպավորություն թողնելով, որ լրջորեն անհանգստացած չէ այդ երկրների խնդրով։ Ասել է՝ առարկայական որևէ բան չառաջարկեց։

բ) Արևմուտքի գլուխն անչափ խառն էր իրենով. ԵՄ-ն ու ԱՄՆ-ը տնտեսական վերջին ճգնաժամերից հետո կանգնած են հարատև դեֆոլտի առաջ և անկարող են Ռուսաստանից էներգետիկ և այլ կարգի կախում ունեցող ԱՊՀ երկրները որևէ կերպ պոկելու ՌԴ ազդեցության դաշտից և տանելու դեպի Եվրոպա։

գ) Հին՝ ծերուկ Եվրոպան և նոր՝ Արևելյան Եվրոպայի երկրները, խոշոր հաշվով, սկզբունքային այլ մոտեցումներ ունեին ասոցացման խնդրին։ Ծերուկ Եվրոպան (Ֆրանսիա, Գերմանիա, Բրիտանիա) այնքան էլ հետաքրքրված չէր «թեմայով»՝ ի սկզբանե, և մտածում էր՝ լինի՝ լավ, չի լինի՝ էլի լավ։ Իսկ Արևելյան Եվրոպայի երկրների՝ մերձբալթյան հանրապետությունների, Լեհաստանի համար ասոցացումն ուղղակի հեղինակության խնդիր էր, ինչն էլ նրանք փառահեղորեն դրեցին Ռուսաստանի ոտքերի տակ։

դ) Հնարավոր է կայացավ առևտրային խոշոր գործարք (այդ մասին արդեն ասել ենք)՝ Իրանը վերցնելու, Սիրիան ու ԱՊՀ երկրները թողնելու շուրջ, որպես միջնաժամկետ ծրագիր։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930