Հայաստանի «Արարատ» եւ «Մեդիա» թիմերի մասնակցությամբ:
Անցած շաբաթ Երեւանի մրցակիցը Կուրսկ քաղաքն էր: «Արարատը» ուժերը չափեց «Վիկտորիայի» հետ եւ անհատական ու թիմային պայքարի ընդհանուր արդյունքով 10:4 հաշվով հաղթանակ տարավ, իսկ «Մեդիան» նույն հաշվով պարտվեց «Ուրագանին»: Երեկ երեւանյան թիմերը մրցեցին Ռյազանի հետ: «Արարատը» 6:8 ընդհանուր հաշվով զիջեց «Ռյազան 1»-ին, իսկ «Մեդիան»՝ «Ռյազան 2»-ին՝ 2:12: Անհատական պայքարում միակ հաղթանակը տարավ մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը:
Եթե միայն լրագրողներով վերջերս համալրված ««Մեդիան» դեռեւս լուրջ հաջողություններ չի արձանագրում, հասկանալի է: Իսկ «Արարատի» փոփոխական հաջողությունները պայմանավորված են նրանով, որ թիմի առաջատար Արսեն Աղաբաբյանը (նկարում), որ նաեւ միջազգային մրցաշարերի մասնակցության փորձ ունի, ժամանակ առ ժամանակ տեղը զիջում է թիմակիցներին, որպեսզի նրանք էլ մրցափորձի կուտակման եւ խաղային պրակտիկայի հնարավորություն ունենան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ