Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը հավակնորդների հաջորդ մրցաշարի ֆավորիտներ համարում է Լեւոն Արոնյանին եւ Վլադիմիր Կրամնիկին:
Նա «Twitter»-ի իր էջում այսպես է պատասխանել հարցին, թե աշխարհի չեմպիոնի կոչման համար հաջորդ մրցամարտում ո՞վ կարող է ձեռնոց նետել նորվեգացի Մագնուս Կարլսենին: Իր հերթին Կրամնիկը, որ արդեն երկու երեխաների հայր է, «Chess-news.ru»-ին տված հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ հավակնորդների առաջիկա մրցաշարն իր համար ամենայն հավանականությամբ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու վերջին հնարավորությունը կլինի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ