Հատված Քաղաքական վերլուծաբան, Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի (CEPS) վերլուծաբան եւ Բելգիայի Գենտ համալսարանի քաղաքագետ-գիտաշխատող Հրանտ Կոստանյանի հարցազրույցից, որը երեկ Վիլնյուսում վարում էր համաժողովի մի հատվածը։
– Մենք հետեւում էինք միջոցառմանը ու այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանի հանդեպ առանձնապես հետաքրքրություն չկար, ճի՞շտ է մեր այդ տպավորությունը։
– Ձեր տպավորությունը ճիշտ է, «Հայաստան» շատ քիչ արտաբերվեց, երեւում է, որ ընդհանուր հետաքրքրությունը բավականին նվազել է, ավելի շատ շնորհավորանքներ էին Մոլդովային եւ Վրաստանին, որովհետեւ նրանք նախաստորագրում են համաձայնագրերը, մեծ հիասթափություն կա Ուկրաինայի հետ կապված, բայց Հայաստանի հանդեպ այդքան շատ հետաքրքրություն չկա։
– Խոսակցություններ կան, որ չի բացառվում Հայաստանի հետ մի քանի ամիս հետո ինչ–որ նոր փաստաթուղթ ստորագրվի։ Այդտեղ խոսվո՞ւմ է նման բան, թե՝ ոչ։
Կարդացեք նաև
– 2-3 ամիս հետո ինձ թվում է, մի քիչ շուտ է, միգուցե դա ավելի երկար տեւի, որովհետեւ նոր իրականություն է Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում, եւ բավական ժամանակ է պահանջում, որպեսզի երկու կողմերն էլ հասկանան, թե ինչ տիպի հարաբերություններ կարելի է ձեւավորել եւ մասնավորաբար շատ կարեւոր է, որովհետեւ իրավական հիմք պիտի լինի այդ հարաբերությունների համար, որն այս պահին բացակայում է, իսկ դա պահանջում է ժամանակ եւ դա, եթե անկեղծ լինենք, ամենակարեւոր խնդիրը չէ այսօր Եվրոպական միության առջեւ։
– Այստեղ խոսվում էր, որ Հայաստանը առաջարկ ներկայացրել է, բայց ինչ–որ ձեւակերպումների շուրջ համաձայնության չեն գալիս, դեռ հայտնի չէ՞ ինչի մասին է խոսքը։
– Ես ինքս էլ լսել եմ, որ Հայաստանը առաջարկ ներկայացրել է, դա կլինի մեկ կողմի առաջարկ, դա պիտի բանակցվի եւ համաձայնեցվի եւ դա տեղի չի ունեցել, ինչքան որ ինձ է հայտնի։ Բայց պիտի հասկանաք, որ այս պրոցեսները երկար են տեւում, մանավանդ 3.5 տարի բանակցություններից հետո, համաձայնագրի հրաժարումից հետո նաեւ վստահության խնդիր կա Հայաստանի եւ Եվրոպական միության մեջ, որ նույնպես պիտի վերականգնվի, որպեսզի հնարավոր լինի համագործակցության նոր ոլորտ սկսել։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում