Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արա Պապյանի՝ հնարավոր է՝ ԵՄ-ն մեր պաշտոնյաների բանկային հաշիվները սառեցնի ու վիզաներ չտրամադրի

Նոյեմբեր 29,2013 11:23

Այսօր «Ելակետ» ակումբում Արցախի շուրջ ընթացող գործընթացների մասին խոսեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

«Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումն այս հարցում ոչ մի արդյունք չտվեց: Ադրբեջանի տեսակետը գնալով կարծրանում է: Բացի այդ`Հայաստանի իշխանությունները պատասխան չեն տալիս, որ եթե ՀՀ-ն դառնա Մաքսային միության անդամ՝ ի՞նչ է լինելու Արցախի հետ: Այս մասին մեր իշխանությունները լռում են»,- ասաց Արա Պապյանը: Հարցրեց՝  եթե պիտի մաքսակետեր դրվեն ու դրանցով անցնելու պարագայում նշվի ապրանքի ծագման երկիրը, ապա այս պարագայում ի՞նչ է գրվելու՝ Հայաստա՞ն,Ադրբեջա՞ն, թե՞ ԼՂՀ, որովհետեւ ամեն դեպքում մեկը հաստատ կընդդիմանա: «Սա կարեւոր ու անպատասխան հարց է մնում: Ըստ էության` Հայաստանը չի կարող ԼՂՀ-ին անտերության մատնել, որովհետեւ հակառակ պարագայում ԼՂՀ-ն իր հետեւից կտանի Հայաստանը»,- նշեց Արա Պապյանը:

Արա Պապյանը գտնում է, որ մենք ինչքան էլ փորձենք ԵՄ-ին հիմնավորել մեր դիրքորոշումը ու նա ինչքան էլ փորձի մտնել մեր դրության մեջ` միեւնույն է ԵՄ-ն մեզնից նեղացած է եւ իր տեղեկություններով`ԵՄ-ն պատրաստվում է հակադարձ քայլեր անել. «Հնարավոր է՝ նա անցնի որոշ պաշտոնյաների դեմ միջոցների կիրառման, այդ թվում բանկային հաշիվների սառեցման, վիզաների տրամադրման հարցում`դրանք չտրամադրելուն: Մենք մեր տնտեսությունը ոտքի հանելու համար կորցրեցինք լավագույն շանսը: Թե հետո կունենա՞նք արդյոք էլի նման շանսեր` չգիտեմ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930