Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորը թվարկեց հայաստանյան բուհերի թերությունները

Նոյեմբեր 29,2013 11:17

Aravot.am-ը «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր, «Օհանյան» կրթահամալիրի հիմնադիր Սուրեն Օհանյանից կարծիք հարցրեց՝ ինչո՞ւ են մեր ուսանողները նախընտրում կրթություն ստանալ արտերկրում եւ որո՞նք են մեր կրթական համակարգի թերություններն ու առավելությունները:

«Կան բազմաթիվ պատճառներ, այդ որոնցից գլխավորն այն է, որ դրսում պատրաստված մասնագետները մեր հանրապետությունում արդեն բարձր աշխատավարձով աշխատանք են գտնում:

Երկրորդ պատճառն այն է, որ դրսում ստեղծված են կատարյալ պայմաններ՝ կրթության համար, ինչը մեզ մոտ, ցավոք, դեռևս չկա կամ այն պայմանները չեն, ինչ ունեն եվրոպական համալսարանները՝ արագ փոփոխվող կրթական ծրագրեր, մատչելի դասագրքեր, գործնական հմտություններին միտված կրթական գործունեություն, սպորտային բարենպաստ պայմաններ, գրադարանային, էլեկտրոնային ռեսուրսներ: Ամենակարեւորը՝ եվրոպական համալսարաններն ունեն որոշակի կրթական ավանդույթներ եւ այդ ավանդույթի ուժով նրանք շարունակում են նոր կրթական գործունեություն ծավալել»,-ասաց «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտորը:

Ինչ վերաբերում է առաջիկայում հայաստանյան բուհերի վարկանշավորմանը՝ այս մասին էլ պարոն Օհանյանը նշեց. «Վարկանիշավորումը նոր գործընթաց է մեր հանրապետությունում, մինչդեռ բոլոր զարգացած երկրներում այն կարեւոր գործոն է: Ծնողները, նրանց դիմորդ զավակները հիմնականում կողմնորոշվում են՝ ունենալով բուհերի վարկանիշավորման արդյունքները: Ես լավ չգիտեմ, թե ինչ սկզբունքով է իրականացվելու վարկանիշավորումը Հայաստանում, արդյոք այնպե՞ս, ինչպես արտասահմանյան երկրներում է, դիցուք վերցնելո՞ւ են միջազգային գիտական տեղեկատուներում հրատարակված հոդվածների կամ արտասահմանում հրատարակված գրքերի թիվը: Ամեն դեպքում, չեմ կարծում, թե այդ առումով կարողանանք աչքի ընկնել:

Իսկ եթե վերցնենք, ընդհանուր առմամբ, ուսուցման որակը, այդ առումով հանրապետությունում համապարփակ աշխատանք չի տարվել, ոչ մեկ լավ տեղեկություն չունի, թե որ ուսումնական հաստատությունում ինչ կարգի կրթություն է գնում, որ ծնողն էլ կարողանա կողմնորոշվել: Հայաստանյան բոլոր բուհերում էլ գրեթե նույն վիճակն է: Ինքս որպես չափանիշ ուզում եմ տեսնել հետեւյալը՝ որքանո՞վ են բուհի կրթական ծրագիրը նորարար, ժամանակակից, փոփոխված, միտված դեպի աշխատաշուկան, բուհի շրջանավարտների քանի՞ տոկոսն է կատարում մասնագիտական աշխատանք, եւ որքանո՞վ է բուհը բավարարում այսօրվա լիցենզիոն պայմաններին, մի բան, որ այսօրվա բուհերը աչքի ընկնել չեն կարող»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր, բուհերի վարկանիշավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930