Կորտեժի մեքենաները հայտնվելուն պես, խաչմերուկի կենտրոնում կանգնած ճանապարհային ոստիկանները «չեստ» են տալիս։ Երեկ զգաստ կանգնած ու «չեստ» տված ոստիկանը գլուխը մերթ ընդ մերթ թեքում էր դեպի վարորդներն ու գոռում՝ «սիգնալ չտաք», «ասի սիգնալ չտաք, արա»…: Դա զվարճացնում էր վարորդներին, որոնք ավելի մեծ հաճույք էին ստանում «սիգնալ» տալուց։ Հաջորդ զավեշտն այն էր, որ այդ ոստիկանները «չեստ» էին տալիս դատարկ կորտեժին։ Խնդիրն այն է, որ այդ պահին կորտեժը վերադառնում էր «Զվարթնոց» օդանավակայանից. Սերժ Սարգսյանին տարել էին Վիլնյուս ճանապարհելու։ Եվ ով-ով, բայց ճանապարհային ոստիկանները դա հրաշալի գիտեին։ Գիտեին, բայց «չեստ» էին տալիս։ Ո՞ւմ։ Ստացվում է, որ մեր ոստիկանները ոչ միայն Երեւանի երթեւեկությունը փակում են նույնիսկ դատարկ կորտեժի համար, այլ նաեւ «չեստ» են տալիս այն ամենին, ինչը որեւէ կապ ունի Սերժ Սարգսյանի հետ։ Նրա մեքենային, վարորդին, մեքենայի վրա նստած փոշուն, մեքենայի հայելուն, անվադողին…:
Եվ այնուամենայնիվ, ինչու են մեր վարորդները սկսել այսպես «ողջունել» Սերժ Սարգսյանին։ Իհարկե, վարորդներին նյարդայնացնում է, որ Երեւանում չափազանց հաճախ տեղի ունեցող խցանումների ժամանակ երթեւեկությունը բացելու պարտականություններ ունեցող ՃՈ հետքն անգամ չի երեւում, բայց Սերժ Սարգսյանի կորտեժի երթեւեկի համար մոբիլիզացվում են ողջ ռեսուրսները։
Վարորդներին նյարդայնացնում է, որ երթեւեկության մեջ անտեղի ու անիմաստ սահմանափակումներ մտցնելով՝ ճանապարհային ոստիկանությունը միլիարդավոր դրամների տուգանքներ է հավաքում…:
Բայց «սիգնալների» հիմնական պատճառը, իհարկե, Սերժ Սարգսյանի նկատմամբ վերաբերմունքն է։ Եվ մարդիկ այլեւս չեն թաքցնում այդ վերաբերմունքը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում