Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուկրաինան և Հայաստանը հրաժարվել են ԵՄ-ի հետ հարաբերությունների մերձեցումից՝ Ռուսաստանի ճնշման տակ». «Նյու Յորք Թայմս»

Նոյեմբեր 29,2013 11:09

«Ամերիկայի Ձայն»«Վիլնյուսյան համաժողովի ընթացքում հերոսի կարգավիճակ են ստացել Վրաստանն ու Մոլդովան, որոնք որոշում են կայացրել առաջ ընթանալ Եվրոպական Միության հետ նախնական համաձայնագրի ստորագրման հարցում»

«Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկած եվրոպական գագաթաժողովի ընթացքում նախատեսվում էր ողջունել այն ձեռքբերումները, որոնք Արևմուտքի հետ ինտեգրացման ուղու վրա են դրել խորհրդային նախկին հանրապետությունները՝ ծրագիր, որը վերջ ի վերջո իրականություն կդարձներ ամբողջ մայրցամաքի մասշտաբով տնտեսական և քաղաքական իրական դաշինքը: Փոխարենը խորհրդային նախկին երկու պետությունները՝ Ուկրաինան և Հայաստանը, հրաժարվել են Եվրոպայի հետ հարաբերությունների մերձեցումից՝ Ռուսաստանի կողմից գործադրված ճնշման տակ, ինչին մերձբալթյան այս պետության մայրաքաղաքում հավաքված ԵՄ-ի առաջնորդներն այժմ պետք է բացատրություն ներկայացնեն, թե ինչպես են խարխլվել իրենց ծրագրերը, և իրադարձությունը մասամբ վերածեն ռազմավարական հանդիպման՝ նվիրված Մոսկվայի կողմից անսպասելի ուժգին մարտահրավերի դեմն առնելուն»:

Այս մասին գրում է ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականը, որտեղ ասված է, որ չնայած ԵՄ-ի առաջնորդները «ժամանակավոր» են գնահատել այս հետընթացը, սակայն միաժամանակ նշել են, որ գագաթաժողովի ամենակարևոր իրադարձությունը՝ Ուկրաինայի հետ քաղաքական և առևտրային համաձայնագրի ստորագրումը, իրականություն չի դառնա ո՛չ ուրբաթ օրը, ո՛չ էլ մոտակա ապագայում:

Ըստ պարբերականի, վիլնյուսյան համաժողովի ընթացքում հերոսի կարգավիճակ են ստացել Վրաստանն ու Մոլդովան, որոնք որոշում են կայացրել առաջ ընթանալ Եվրոպական Միության հետ նախնական համաձայնագրի ստորագրման հարցում:

«Եվրոպայի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ մենք չպետք է ստեղծենք ճամբարներ և պատերազմենք մեկս մյուսի հետ, այլ պետք է ընդհանուր տարածքներ ստեղծենք», – պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարվելաշվիլին:

Եվրոպական մի քանի պաշտոնյա և փորձագետ, ըստ պարբերականի, շեշտել են, որ Արևմուտքը, ներառյալ Միացյալ Նահանգները, խիստ թերագնահատել են Ռուսաստանի ընդդիմությունը Եվրոպայի տնտեսական և քաղաքական ազդեցության ընդլայնմանը:

«Այն ժամանակ, երբ Եվրոպան խոստանում էր հիմնականում տեսական բնույթի օգուտ, Ռուսաստանը գործադրել էր կոնկրետ սպառնալիքներ՝ ներառյալ տնտեսականը՝ Ուկրաինայի, և անվտանգությանը՝ Հայաստանի դեպքում», – գրում է «Նյու Յորք Թայմս»-ը՝ անդրադառնալով վիլնյուսյան գագաթաժողովին:
Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930