Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ դատախազության՝ վերահսկիչ պալատի նյութերում հանցակազմ չկար. «Հրապարակ»

Նոյեմբեր 29,2013 11:02
aram tamazyan

Հատված նախկին գլխավոր դատախազ, ներկայիս դատախազի 1-ին տեղակալ Արամ Թամազյանի հարցազրույցից:

Պարոն Թամազյան, Ազգային ժողովում վերջերս, երբ Վերահսկիչ պալատի ղեկավարի թեկնածությունն էին ներկայացնում, դարձյալ հիշվեց դատախազության անգործության մասին՝ ՎՊի բացահայտումների մասով։ Դժգոհություն հնչեց, որ իրավական պատշաճ ընթացք չեն ստանում ՎՊ բացահայտումները, դատախազությունը քնեցնում է պաշտոնյաների կատարած հանցագործությունները։ Ի՞նչ փուլում են գտնվում գարնանը բացահայտված հանցագործությունները։

– Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում պատշաճ ընթացք չտալ, եթե տվյալ նյութի մեջ հանցակազմ չկա, պիտի գործ հարուցվի, ու մարդիկ մեղադրվե՞ն։ Պատշաճ ընթացքը հետեւյալն է՝ օրենքով սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվում, եւ լուծվում է նյութերի հետագա ընթացքը։ Մի դեպքում, եթե հանցագործության հետքեր, հատկանիշներ չկան, մերժվում է քրեական գործի հարուցումը, մյուս դեպքում հարուցվում ու կատարվում է քննություն։

Բյուջեի մսխումների փաստեր էին ներկայացվել դատախազությանը, այդ մասով հարուցվե՞ց, թե՞ մերժվեց։

– Համենայնդեպս, ՎՊ-ից ստացված նյութերն ամբողջությամբ ուղարկել ենք նախաքննական մարմնին։ Վերջին երկու շաբաթվա կտրվածքով նորություններից չեմ կարող ասել, իսկ մինչ այդ նորությունները հետեւյալն են. մեծամասամբ մերժվել է քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով, որի վերաբերյալ սպառիչ տեղեկանք ենք ներկայացրել:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930