Հատված Վիլնյուսում գտնվող ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հարցազրույցից:
– Հայաստանի մասով ի՞նչ ասվեց:
– Որքան էլ անսպասելի է, Հայաստանի մասով բավականին տոլեռանդ մոտեցում դրսեւորվեց. շատերն էին իրենց ելույթներում նշում, որ Հայաստանի դիրքորոշումը խիստ հասկանալի է, ընդ որում՝ շեշտադրմամբ, որ Հայաստանի նման դիրքորոշման հարցում ԵՄ-ն էլ իր հերթին պատասխանատվություն ունի։
– Այսի՞նքն։
Կարդացեք նաև
– Այսինքն՝ Եվրամիությունն Արեւելյան գործընկերության հարցում շատ բան հաշվի չի առել։
– Ի՞նչ՝ օրինակ։
– Ասենք՝ Ռուսաստանի դերը, կոնֆլիկտները, հաշվի չի առել անվտանգության կոմպոնենտները։
– Կոնկրետ ովքե՞ր էին նման բան ասում:
– Կոնկրետ՝ պորտուգալացիները, իսպանացիները, հատկապես չեխերը, վերջիններս լիովին կիսում էին իմ ելույթում հնչած այն տեսակետը, որ երկխոսությունը, ասոցացումը մենք հասկանում ենք եվրոպական դեմոկրատական արժեքների մակարդակում, ու մեզ համար միշտ էլ անընդունելի է եղել, որ այդ արժեքները եվրոպացիները կամ որոշ եվրոպական երկրներ շատ հաճախ ստորադասել են նավթային եւ էներգետիկ շահերին:
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում