Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Լազարյանների անվան կրթահամալիր

Նոյեմբեր 29,2013 10:28

008Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ընթացող Երևանի օրերի կրթամշակութային ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Լազարյանների անվան արևելյան լեզուների խորացված ուսուցմամբ հ. 2042 կրթահամալիր: Շարունակելով Լազարյան ճեմարանի ավանդույթները` այստեղ դասավանդում են հայերեն, արաբերեն և պարսկերեն: 2008 թվականին բացված կրթական հաստատությունում ներկայում սովորում է 38 ազգությունների շուրջ 600 երեխա, որոնցից 220-ը հայ աշակերտներ են:
Դպրոցի տնօրեն, ՌԴ պատվավոր ուսուցիչ Սեդա Գալոյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով հաստատության պատմությունն ու իրենց կողմից իրականացվող աշխատանքները, շնորհակալություն է հայտնել քաղաքապետին դպրոց այցի համար, նաև հավելել, որ կրթօջախն իսկապես հատուկ կարևորություն ունի Մոսկվայի հայ համայնքի կյանքում` իր նպաստը բերելով հայոց լեզվի և հայապահպանության հարցում:
Տարոն Մարգարյանն իր հերթին, կարևորելով կրթահամալիրի դերակատարումը աշակերտների հայրենասիրական դաստիարակության հարցում, ընդգծել է, որ այն իսկապես կարևոր նշանակություն ունի Մոսկվայի հայ համայնքի հայեցիության պահպանման ու խթանման պատասխանատու առաքելության գործում:

«Մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցը կառավարում է նման կրթահամալիր, որն իսկապես ազգերի բարեկամության ամրապնդման լավագույն օրինակն ու ապացույցն է: Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է ձեր կողքին լինելու և աջակցելու Երևանի հանրակրթական դպրոցների հետ համատեղ ծրագրերի իրականացման հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ դպրոցի տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել և ծանոթացել է կրթահամալիրի գործունեությանն ու նաև մասնակցել Մոսկվայում Երևանի օրերի կապակցությամբ կազմակերպված երեկույթին: Հատկանշական է, որ Երևանից ժամանած հյուրերին իրենց ելույթներով ողջունել են ինչպես հայ, այնպես էլ դպրոցի այլազգի աշակերտները:

Դահլիճում ներկա հանդիսատեսը հատկապես բուռն է արձագանքել ազգությամբ ոչ հայ սաների հայկական կատարումներին և պարային համարներին:
Երեկույթի ավարտին սաների Երևան այցը կազմակերպելու ուսուցիչների խնդրանքին ի պատասխան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ կնախաձեռնի համապատասխան քայլեր երեխաների ցանկությունը հնարավորին արագ կյանքի կոչելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930